Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն և հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերը։
Թերթը երեկ հայտնել էր, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: Միևնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով ավելի վաղ ազատվել էր Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից։
«Դեռ 100 օրը չլրացած, վարչապետը, փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։