Home / Հայաստան / Կարկուտից տուժած գյուղացիներն օգնություն չստանալու դեպքում խոստանում են հարկեր չտալ

Կարկուտից տուժած գյուղացիներն օգնություն չստանալու դեպքում խոստանում են հարկեր չտալ

Շիրակի մարզի մի շարք համայքների բնակիչներ երեկ փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը։ Երեկ երեկոյան 20 րոպե անընդհատ տեղացած կարկուտի պատճառով 11 համայնքների ցանքատարածություններ վնասվել են։

Ինչպես հաղորդում է asparez.am կայքը, գյուղացիների հետ զրուցելու համար ժամանել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ մի քանի աշխատակիցների և մոտ 40 ոստիկանի ուղեկցությամբ։

Ըստ կայքի՝ բորբոքված գյուղացիները մոտ կես ժամ շարունակ բողոքում էին մարզպետին իրենց հակակարկտային կայանի կառավարումը իրենցից վերցնելու և Վանաձորի ինչ-որ կայանին հանձնելու մասին:

Գյուղացիների բացատրությամբ, նախկինում, երբ իրենք են կառավարել կայանը, մարդիկ, ուղղակի տեսնելով կարկտաբեր ամպերը, տեղեկացրել են կայանն աշխատեցնողին, որը սկսել է կրակել ամպերի ուղղությամբ, և բերքը միշտ փրկվել է: Այս անգամ դա տեղի չի ունեցել։

gyumri3

Կարկուտը լրջորեն վնասել է կաղամբի, ծաղկակաղամբի, գարու ցանքերը: Գյուղացիների պնդումներով՝ ոչնչացել ու փչացել է բերքի 80-90 տոկոսը, որոշ հատվածներում՝ ամբողջությամբ:

Galatv.am-ի փոխանցմամբ՝ մարզպետը ասել է, որ հստակ չի կարող իմանալ, թե Կառավարությունը ինչ ձևով կօգնի գյուղացիներին։ Գյուղացիները, բացելով ճանապարհը, խոստացել են, որ օգնություն չստանալու դեպքում, կհրաժարվեն բոլոր տեսակի հարկային պատրավորություններից, քանի որ անելանելի դրության մեջ են․բանկերից բոլորը վարկեր ունեն վերցրած, իսկ փոխհատուցման հեռանկարներ չկան:

Լուսանկարները՝ asparez.am