Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով հուլիսի 4-ին կալանավորված Վալերի Հովհաննիսյանին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են տեղափոխել ստորացուցիչ և անմարդկային պայմաններում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը թերթի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել և կալանավորել են անգիտակից վիճակում, իսկ դատարան են տեղափոխել «աղիքը կողքից խակված»։
Նշենք, որ հրազենային վիրավորումները հասցրել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Վերնիսաժի մոտ նա վիճաբանել է Նորայր Հարությունյանի և Վալերի Հովհաննիսյանի հետ։ Դեպքի ընթացքում վիրավորված մյուս երեք քաղաքացիները պատահական անցորդներ են եղել։
Ըստ նախնական վարկածի՝ կողմերը վիճաբանել են, քանի որ Հարությունյանն ու Հովհաննիսյանը փակել են Առաքելյանի մեքենայի ճանապարհը։