«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն (լուսանկարում) ու օպերատոր Սարգիս Գևորգյանը հունիսի 23-ի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել։
«Ես ու Սրագիսը տեղեկացել ենք ծանուցագրով, որում ասված է՝ հուլիսի 16-ին տուժողի կարգավիճակով հրավիրվում ենք ՀՔԾ», – ասել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայից հետո ՀՀ ոստիկանության բաժնի մոտ, ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
Epress.am-ի հետ զրույցում Գևորգյանը պատմել էր, որ մի խումբ քաղաքացիներ և լրագրողներ կանգնած են եղել ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ, որտեղ բերման են ենթարկվել ակցիայի մասնակիցները, երբ ոստիկաններից Վարդան Գևորգյանն իրենցից պահանջել է հեռանալ։
Երբ քաղաքացիներն ասել են, որ իրենք արգելված վայրում չեն գտնվում, Գևորգյանը ոստիկաններին կարգադրել է մարդկանց «սրբել բաժնի մուտքի մոտից»։ Այդ ընթացքում Անի Գևորգյանը դեմքին հարված է ստացել ոստիկաններից մեկից, ում դեմքը չի տեսել։
Լրագրողը շեշտել է, որ ոստիկանները հարվածելուց, քաշքշելուց բացի, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ էին հնչեցնում։
Անի Գևորգյանի հետ զրույցի մանսրամասները՝ այստեղ