Home / Տեսանյութեր / Երևանում բողոքեցին Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում բողոքեցին Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մոտ 2 տասնյակ երիտասարդներ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ երթ են անցկացրել Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր։ Նշենք, որ ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը կարող է ստորագրվել վաղը՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Երթի կազմակերպիչներից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք բողոքում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապօրինի որոշման դեմ, քանի որ ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Վերջին ամսվա ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԵՏՄ֊ի մասին մի շարք նյութեր է հրապարակել, ՀԿ֊ի ներկայացուցիչները ասուլիսներով են հանդես եկել՝ իրենց տեսակետի օգտին փաստեր ներկայացնելով։

Մանրամասները՝ տեսանյութում