«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում համեմատվում են Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական (ԵՏՄ) միության տարածքը, բնակչությունը, ՀՆԱ-ն, արտահանման ու ներմուծման չափերը, միջին աշխատավարձը, համաշխարհային տնտեսությունում ունեցած չափաբաժինը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա՝ ԵՏՄ֊ին։ Այդ պատճառով Հայաստանը հրարվեց ԵՄ֊ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից, թեև մինչև սեպտեմբերի 3-ը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին այդ փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին։