Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ Հայաստանը ԵՏՄ մտնելուց հետո Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամք կդրսևորի։ Այս մասին նա ասել է «Ժամանակ» թերթին։
«Միացյալ Նահանգները հավատում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է տնօրինի իր ապագան` միանալու որևէ միջազգային կազմակերպության կամ միավորման: Կարծում ենք, որ Հայաստանը Մոսկվայի հետ անդամակցության շուրջ իր բանակցություններում առաջընթաց է արձանագրել: Չգիտեմ, թե տեղի ունեցած բանակցություններն ինչ պայմանների շուրջ են եղել: Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք: Մենք Հայաստանին առաջարկում ենք գործընկերություն տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության, ինչպես նաև անվտանգության ասպարեզներում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ ողջունելու Արևմուտքի հետ գործակցությունը»:
Հարցին՝ արդյոք Հայաստանը ճի՞շտ ճանապարհ է ընտրել, դեսպանը պատասխանել է․ «Յուրաքանչյուր երկիր իր որոշումն է կայացնում, ես չէ, որ պետք է դատեմ Հայաստանի որոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում