Հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Սահմանում մարդիկ են զոհվում, Ղարաբաղի հարցը չի լուծվում, Մինսկի խումբն ի զորու չէ փոխել իրավիճակը։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայ մտավորականների խորհուրդը՝ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ որոշել է զարկ տալ ժողովրդական դիվանագիտությանը։
Մարտի 12-ին՝ նախաձեռնությունը լրագրողներին ներկայացնելիս, մտավորականները զգուշացրեցին.
– լիովին կիսում են Հայաստանի ղեկավարության մոտեցումները,
– դեմ են արտասահմանյան դրամաշնորհներով կազմակերպված խաղաղասիրական միջոցառումներին,
– թուրքը մնում է թուրք,
– 1994 թվականին Սան Ֆրանցիսկոյում հանդիպել են ադրբեջանցի մտավորականների հետ,
– հայի մեկ կաթիլ արյունը թուրք ողջ ժողովրդից թանկ է,
– հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր չէ և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում