Մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանկարծամահ եղած Հայկ Մարգարյանը Երևանի բնակիչ էր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, գրում է News.am-ը։
Հարևանների խոսքով՝ Հայկը լողորդ է եղել, երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Հարևանները պատմել են, որ Հայկը մահվան օրը՝ առավոտյան, խոսել է մոր հետ, ոչ մի բողոք չի ունեցել:
Հայկ Մարգարյանը կրտսեր եղբայր ունի, որն աշնանն էր վերադարձել զինվորական ծառայությունից: Հայկը զորացրվելու էր մայիսին։
News.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է րոպեների ընթացքում, զինծառայողն ասել է՝ վատ եմ, ջուր տվեք, և ուշաթափվել է: Նա մահացել է հոսպիտալի ճանապարհին:
Լուսանկարը՝ News.am