ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին՝ չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: