ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից 28-ամյա Էդգար Սնխչյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
ՀՀ քննչական կոմիտեից թերթին հայտնել են, որ որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի դա «տուժող անձը ինքը չի բողոքել»։
Տուժողին արդեն դուրս են գրել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում։ Արթուր Ավագյանն ԱԺ ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել իր մեքենայի անվադողը: Կարեն Ավագյանի եղբայրն աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում