Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային գործընթացի ժամանակ կարող են կոմպրոմիսային լուծում գտնել, այդ թվում՝ ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով կարգավիճակի դիմաց: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասել է 1in.am-ի հետ զրույցում:
«Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել, այդ թվում նաև ազատագրված տարածքներից ոմանք Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով: Էստեղ նոր որևէ բան չկա և առանձնապես մտահոգվելու բան չկա», – նշել է Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում