Home / Հայաստան / Գերմանիան նախկին խորհրդային ռազմագերիներին միանվագ դրամական նպաստ է տալիս

Գերմանիան նախկին խորհրդային ռազմագերիներին միանվագ դրամական նպաստ է տալիս

Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես, 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:

«Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:

Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է ծանոթանալ Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքից՝ www.badv.bund.de:

Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով` 

www.badv.bund.de/EN/UnresolvedPropertyIssues/PaymentToFormerSovietPrisonersOfWar/start.html

Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով` 

www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html», ֊ ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։