Home / Հայաստան / Երևանի բնակչի տանն առանց նրա գիտության մարդ են գրանցել

Երևանի բնակչի տանն առանց նրա գիտության մարդ են գրանցել

Երևանի բնակիչ Ա․֊ին դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մասնակցելու ծանուցագիր է եկել, որտեղ իր տանը գրանցված մարդկանց ցուցակում անծանոթ ազգանուն է եղել։

«Մենք դիմեցինք ոստիկանության անձնագրային բաժին, որտեղ ասեցին, որ սխալմունք է եղել։ Ասեցին, որ այդ մարդուն 2015 թվականին Հայաստանի քաղաքացիություն են շնորհել ու, ինչպես իրենք են ասում, բնարանների սխալ է եղել, որի հետևանքով մեր բնակարանի վրա են գրանցել։

Գործն արագացնելու համար առաջարկեցին, որ դիմում գրեմ, բայց ասեցին, որ մոտակա օրերին [ցուցակից հանել] չի լինի, որովհետև վիզաների վարչության հետ պետք է աշխատեն»,- Epress.am֊ի հետ զրույցում պատմել է քաղաքացին։