2015 թվականի վերջին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման «ATV» հեռուստաալիքը սկսեց ցուցադրել «Քարե դարդ» երգիծական սերիալը, որում կատակները հաճախ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ֆիլմը լայնորեն տարածվում է համացանցում «ՊանԱրմենիանի» մյուս լրատվամիջոցներով՝ «Բլոգնյուզ» և «Թերթ.am» կայքերով, միավորման Youtube-ալիքով և այլն։
Չնայած դրան՝ ըստ Youtube-ի, հետքրքրությունը սերիալի հանդեպ գնալով անկում է ապրում։ Ամենադիտվածն առաջին սերիան է, որը հավաքել է 1.3 միլիոնից ավել դիտում, ավելի թարմ թողարկումները այս ցուցանիշով դեռևս զգալիորեն զիջում են մեկնարկայիններին։
Սերիալում հիմնականում կատակում է գլխավոր հերոսը, ով, պարտքերից խուսափելու համար ժամանակի մեքենայի օգնությամբ տեղափոխվում է քարե դար, որտեղ ստիպված է լինում բնակվել վայրի ցեղի հետ։ Հայաստանյան հեռուստաարտադրանքին բնորոշ սեքսիզմն ու հոմոֆոբիան ևս տեղ գտան նոր սիթկոմում։
Կատակներ․
Քուրմը գլխավոր հերոսին․
– Լսի, քեզ ինչ եմ ասում։ Ստեղ կրակ մենակ Բաբալնա բերում։
– Փաստորեն քարի դարում էլա մենաշնորհ։
– Հա։
Գլխավոր հերոս․
– Չեմ պատրաստվում մնալ ձեր քարանձավում։
– Բա ո՞ւր ես գնալու։
– Մեր ցեղի մոտ։
– Կրակ բերող ցեղի մո՞տ։
– Չէ։ Կրակ ուրիշ ցեղա բերում․ ուրիշ ցեղի տարածքով խողովակներով կրակը բերումա մեզ, մենք էլ թանկով առնում ենք։ Չնայած կարանք մեր հարևան տակի ցեղից առնենք ավելի էժանով, բայց դե իրանք էմբարգոյի տակ են։ Բայց էմբարգոյից որ դուրս գան մի տարուց, արդեն․․․ շատ խորացա, հա՞։
– Հա, հա։
– էս հսկաները մեզ պաշտպանում են դինոզավրներից։
– Փաստորեն, արդեն քարի դարից սկսած մեր անվտանգությունը ուրիշներն են ապահովում։
– Դե հա։
– Բայց դուք զգույշ եղեք՝ կարողա մի քիչ անուշադիր քայլեն՝ սաղ ցեղով վերանաք պահի տակ։
– Իրանք մեր ցեղի մոտ չեն գալի, իրանք մեր սահմաններն են պաշտպանում։
– Դե ինչ ասեմ․․․ ուրեմն օրհնվի էն սհաթը, երբ հսկայի ոտը մտավ ձեր ցեղ։ (դիմում է հսկային) Դոբրի վեչեր, դոբրի վեչեր։
Ցեղապետ․ – Իմիջիայլոց, ծանոթացիր՝ աղջիկս է՝ Սիսիանուշս։
Աղջիկ․ – Լավ էլի, պապա։ Հազար անգամ ասել եմ՝ ինչ Սիսանուշ։ Ինձ Սիսի են ասում։
Գլխավոր հերոս (նայում է կրծքերին)․ – Ճիշտն ասաց, ինձ էլա թվում, որ Սիսի՝ ավելի համապատասխանա։
Գլխավոր հերոսը ընկերոջից պարտքով գումար է ուզում․
– էս տասը հազարին ավելացնում ես մի երկու միլիոն ինը հարյուր իննսուն հազար դրամ ու վերջ։ Կտա՞ս։
– Հա, բայց ոչ հիմա։
– Լավ էլի, Լիանչո։
– Ի՞նչ Լիանչո։
– Մեկ էլ մեր կուրսի Լիանչոն էր ասում «հա, բայց ոչ հիմա»։
– Նինին՝ Գոգոյի կնիկը, էն տիպի դեմա [որ ես ապրեմ իրենց քարանձավում], որ եթե, ասենք, ստեղ Բաղրամյան փողոց ըլներ, հիմա ըտե նստացույց էր անելու։
– Դու էլ խաբի։
– Խաբելը ի՞նչա։
– Խաբելը դեպուտատի զենքնա։
– Դեպուտատը ի՞նչա։
– Խաբելու հոմանիշնա։ Լու՞րջ չգիտեք, ինչա խաբելը։
– Չէ։
– Փաստորեն, էսքան ժամանակ դուք անկեղծ եք եղել։ Ես էլ գիտեմ՝ ուղղակի բռի եք։
– Մի հատ ընենց բան խաբի, որ չջոկեմ, որ խաբում ես։
– Որ քո ուշքը գնացել էր, ես քեզ համբուրել եմ։
– Էդ էլա ավելի շատ ուրիշ կողմ տանում՝ ավելի դեպի Կոմայգու կողմա տանում էլի, բայց արդեն լավ էր։ Ապրես։
– Բայց իրականում համբուրել եմ։
– Լո՞ւրջ ես ասում, յախք։
– Կատակ արեցի։
– Մալադեց, լավ էլ ընդունակ աբորիգեն ես։
Իմանալով, որ քարե դարի մարդիկ ստել չգիտեն, գլխավոր հերոսը հայտնում է ցեղապետին, որ այլևս ինքն է գլխավորելու ցեղը։ Պետը ուրախությամբ զիջում է իր տեղը, իսկ մեր ժամանակակիցը զարմանում է․
– Էս քարի դարի մարդիկ ինչ հեշտ են պաշտոնից հրաժարվում։
Նոր ցեղապետը քուրմին․
– Էս դու խաբել գիտե՞ս։
– Վիրավորում ես։ Ես էս ցեղի հոգևորականն եմ։ Ո՞նց կարողա խաբել չիմանամ։
Գլխավոր հերոս․
– Ես մտածում եմ, որ, եթե էսօրվա իմ խաբեությունը չլիներ, շատ հնարավորա, որ ապագայում էլ չէին լինի լոտոները, դպրոցի ֆոնդի փողը, ու Ալեգրովայի համերգն էլ կլիներ։