Home / ԼԳԲՏ+ / Երևանյան հիվանդանոցի դեմ վարույթ է հարուցվել տրանսգենդեր անձի բողոքի հիման վրա

Երևանյան հիվանդանոցի դեմ վարույթ է հարուցվել տրանսգենդեր անձի բողոքի հիման վրա

Տրանսգենդեր անձին վատ վերաբերմունք ցուցաբերելու համար առողջապահության նախարարությունը վարչական վարույթ է հարուցել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի» դեմ:

ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը տեղեկացնում է, որ տրանսգենդեր անձը վերը նշված բուժհաստատություն էր դիմել փետրվարի 16-ին, քանի որ դրա նախորդ օրը 3 անհայտ անձինք հարձակվել ու ծեծել էին նրան ու ևս 4 հոգու:

Ըստ տուժողի, հիվանդանոցի բուժանձնակազմը ծաղրուծանակի է ենթարկել նրան: Բժիշկներից մեկն առաջարկել է արյունը հետազոտել` ասելով. «Արի, եթե շեղում կա, ուղղենք»:

ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունից հայտնել են նաև, որ փետրվարի 25-29-ը նշված հիվանդանոցում պետք է զննում իրականացրած լինեն:

mohletter3