Դարձել եմ նենց, ոնց պիտի լինեի
Անձնագրում սեռը փոխված չի, gender marker-ը մինչև հիմա չեն փոխում, բայց ասեմ՝ էտ տառը չեն էլ նկատում։ Անունս փոխված ա, հա, սաղ օքեյ ա․․․
Փոխադրելով աստվածաբանական եզրերի
․․․«Եվ Որդուց» վարդապետության մերժումը երկնային կյանքը բաժանում է երկրայինից, աստվածաբանությունը՝ տնտեսագիտությունից։ Սա կարող է բացատրել՝ ինչու է Արևմուտքը․․․
Արցախի լուծարումը ավելացնում է Հայաստանի պետական պարտքը
Ղարաբաղի կառավարության և պետական հիմնադրամների վարկերը՝ մոտ կես միլիարդ դոլար, մարվելու են Հայաստանի բյուջեի հաշվին
Ենթարկվող են․ զինվորների սպանությունները կոծկող քննիչների ու դատախազների գաղտնիքը
- Ո՞վ, որտեղի՞ց և ինչքա՞ն է վճարել անցումային արդարադատություն չիրականացնելու համար․․․
Իրանում զոռով ամուսնացրել ու կախաղան են հանել Սամիրա Սաբզիանին
Իրանում մահապատժի են ենթարկել 29-ամյա Սամիրա Սաբզիանին․ կյանքի վերջին 10 տարիները կինը անցկացրել է բանտում, կախաղան է հանվել բռնարար ամուսնուն սպանելու համար։ Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանում առնվազն 18 կնոջ են մահապատժի ենթարկել: 2023-ին կաղահան է հանվել 600-ից ավել դատապարտյալ։ Սամիրա Սաբզիանին Իրանում հայտնի է որպես «մանուկ հարսիկ»։ Նորվեգիայում գործող «Իրանական իրավապաշտպան կազմակերպության» (IHR) տվյալներով, նրան կախաղան են հանել դեկտեմբերի 20-ին՝ Թեհրանի մերձակայքում գտնվող Քարաջայում, երկրի ամենախոշոր բանտերից մեկի՝ «Գեզել Հեսարի» տարածքում։ Իրանի կառավարական մամուլում դատավճռի իրագործման մասին հաղորդումներ չկան։ Մահապատժի մասին տեղեկությունները պաշտոնական աղբյուրները ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։ Սամիրային ամուսնացրել են 15 տարեկան հասակում, նրա ազգականները պատմել են՝ ամուսնության ողջ ընթացքում աղջիկը ընտանեկան բռնության է ենթարկվել։ 19 տարեկանում նրան ձերբակալել են և մեղադրել ամուսնու սպանության մեջ։ Դատարանը անմիջապես մահապատժի վճիռ է կայացրել, վճռի իրագործումը ձգձգվել է հիմնական բյուրոկրատական պատճառներով։ Սամիրան երկու երեխա ունի, կրտսերը ձերբակալության պահին նորածին էր։ Անցած տասը տարիների ընթացքում նրան ընդամենը մեկ անգամ են թույլատրել տեսակցել երեխաներին՝ մահապատժից առաջ, այս տարվա դեկտեմբերին։ Սամիրան գենդերային ապարտեիդի, մանկական ամուսնությունների, ընտանեկան բռնության և Իրանում հաստատված ռեժիմի զոհերից մեկն է՝ հայտարարել է IHR նախագահ Մահմոիդ-Ամիրի Մոհադդամը․ «Այս ռեժիմը վերարտադրվում է բացառապես սպանությունների և վախի մթնոլորտի հաշվին»։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը երկար տարիներ բանակցություններ է վարել Իրանի հետ՝ Սամիրայի կյանքը փրկելու համար։ Բանակցություններում, ըստ իրավապաշտպանների, ներգրավված են եղել նաև որոշ երկրների կառավարությունները։ Դրանք, որպես կանոն, որևէ արդյունք չեն տվել։ Վերջին շրջանում՝ հատկապես անցած տարվա զանգվածային ցույցերից հետո, մահապատիժների թիվն Իրանում էապես աճել է։ 2022 թվականի ընթացքում Իրանում կախաղան են հանել առնվազն 582 դատապարտյալի։ Միայն այս տարվա նոյեմբերին, ըստ BBC-ի, երկրում 115 մարդ է մահապատժի հանվել։ 2023 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Իրանում կախաղան է հանվել առնվազն 499 հոգի։ Տարեվերջին պետության կողմից սպանվածների թիվը կարող է մոտենալ 650-ի։ Amnesty International-ը սա պետության կողմից արտոնված սերիական մարդասպանություն է որակում և կոչ է անում Իրանին կանգ առնել։ Սամիրա Սաբզիանը 18-րդ կինն է, որը այս տարվա ընթացքում մահապատժի է ենթարկվել Իրանի քրեակատարողական հիմնարկներում։ 2010 թվականից 2021 թվականների ընթացքում Իրանում կախաղան են հանել առնվազն 164 կնոջ։ IHR-ում ընդգծում են՝ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է։ Մահապատիժների թիվը կարող է էապես գերազանցել այս վիճակագրությունը։ Մահվան դատավճիռների իրագործման մասին պաշտոնական աղբյուրները որպես կանոն չեն հաղորդում։ Իրավապաշտպանները սա սահմռկեցուցիչ վիճակագրություն են համարում։ 2022-ի թվականի զանգվածային բողոքի ցույցերից հետո (Իրանի գրեթե բոլոր քաղաքներում տասնյակ հազարավոր կանայք դուրս էին եկել փողոց՝ նրանք այրում էին իրենց գլխաշորերը, խոսում պետական կնատյացության մասին և իշխանափոխություն պահանջում) աճել են և՛ ընդհանրապես մահապատիժների, և՛ կանանց մահապատիժների թիվը։ Կախաղան հանված կանանց մոտ 66 տոկոսը մեղադրվել է ամուսնու սպանության մեջ։ Իրանում գործող օրենսդրությունը սպանության հանգամանքների մեջ (ինքնապաշտպանություն, աֆֆեկտ, ոչ դիտավորյալ սպանություն) չի խորանում։ Ամուսնուն սպանած կանայք դատապարտվում են «բնական ձևով փոխհատուցման»՝ մահվան։ Մահապատժից հնարավոր է խուսափել միայն այն պարագայում, եթե սպանվածի հարազատները ներում շնորհեն սպանողին կամ համաձայնեն diya-ին (փող արյան դիմաց)։ Կանանց կախաղան են հանում նաև «Երկրի վրա այլասերվածություն տարածելու» համար։ Այս տարվա սեպտեմբերին, օրինակ, Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանը մահապատժի էր դատապարտել երկու քվիր կանանց՝ 31-ամյա Զառա Սեդիգհի Համեդանիին և 24-ամյա Էլխան Չուդվարին։ Hengaw քրդական իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, կանայք կաղան էին հանվել «նույնասեռականության և քրիստոնեության քարոզի» միջոցով «Երկրի վրա այլասերվածություն տարածելու», «Իսլամական Հեղափոխության դեմ գործող ԶԼՄ-ների հետ շփվելու» համար։ Իրավապաշտպան կազմակերպությունները գրում էին, սա առաջին դեպքն է, երբ սեռական կողմնորոշման համար Իրանում կախաղան են հանում կանանց։
«Պատերազմը» չի ավարտվել․ Երևանում բանվորությունը չի գայթակղում ձկնորսներին
«Ինչքան բերետ կա՝ լցրել էին գյուղ»; «Ո՞նց ենք ապրելու, եթե ձուկ չբռնենք»; «Մեզ արգելում են, որ բիզնեսը իրենցով անեն»; «Դուք ուզում եք բախումների էթա՞նք»
Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում
Ըստ պաշտոնականի, ռուսաստանցու առևանգմանը («ձերբակալությանը») հայաստանյան իրավապահները չեն մասնակցել․․․
Վանաձորի ապօրինի քաղաքապետը վավերացնում է Խուլերի միավորման ունեզրկումը
Փելեշյանը աշխատել է և՛ նախկինների, և՛ ներկաների հետ, բիզնեսով է զբաղվում, ամենակարևորը՝ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի մտերիմն է, նրա երեխաների քավորը։
«Ձեռքն անհարմար տեղ մտցրեց»․ տերտերը չի ընդունում կանանց մեղադրանքները
- Տարավ ննջասենյակ և խնդրեց նստել անկողնու վրա․․․ հարցեր տվեց իմ սեռական կյանքի և փորձի մասին: Կպնում էր մարմնիս․․․
Արսենը, Արենը, Դավիթը, Նարեկը, Էդուարդը․․․ վերադարձան գերությունից
Ազատ արձակված զինծառայողների մեծ մասը՝ 26 հոգի, գերեվարվել է 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո․․․
Երևանյան բժիշկները հետազոտել են չեղած վահանագեղձը և չեն ընդունում սխալը
Եզրակացության մեջ նկարագրված է վահանաձև գեղձը՝ «համասեռ, առանցհանգույցների»։ Թվում է, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց Հենրին վահանաձև գեղձ չունի։
Ռուս զինվորականները մարդ են առևանգել Գյումրիում․ Պուտինի հրամանն է
Դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում․․․