Իսրայելցի հաքերները խառնվել են ամբողջ աշխարհի քաղաքականությանը
Իսրայելցի հաքերների խումբը տարբեր կուսակցությունների և ընկերությունների պատվերով միջամտել է աշխարհի քաղաքական գործընթացներին․․․
ՏԻՄ-երի հրապարակումները խախտում են երեխաների իրավունքները
Ընտանիքի հետ վերամիավորման կամ նման այլ հարցերի լուծումը ենթադրում է անչափահասների, նրանց․․․
ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում
Հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են ՊՆ նախկին շենքի տարածք ու բռնի ուժով դուրս հանել այնտեղ բնակվող ընտանիքներին․․․
Բաքվի հետ բարիշելու հերթական փուլը, Թուրքիան մի քիչ բաց է, Արցախը՝ փակ
Երևանի նոր առաջարկները փոխանցվել են Բաքվին, մինչև զբոսաշրջային սեզոնը Թուրքիայի սահմանը կարող է բացվել դիվանագիտական անձնագրեր․․․
Ազատություն Օջալանին, զորակցություն՝ երկրաշարժից տուժածներին․ ակցիա
Փետրվարի 15-ին լրանում է Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարին․ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։ «24 տարի առաջ որոշ գերտերությունների դավադիր գործողությունների շնորհիվ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբուլլահ Օջալանը ձերբակալվեց և հանձնվեց թուրքական բռնակալությանը։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, մեր ձայնը բարձրացնելու, որպեսզի նա կյանքի վերջին տարիներին լինի ազատության մեջ, լինի իր ժողովրդի մեջ և իր գաղափարներով խաղաղություն բերի մեր ժողովրդին, ազատություն բերի մեր ժողովրդին», - բարձրախոսով հայտարարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, պատգամավոր Կնյազ Հասանովը։ Օջալանը քրդական հեղափոխական շարժման առաջնորդներից է, Քրդական բանվորական կուսակցության (ստեղծվել է 1978 թվականին) հիմնադիրը և նախկին ղեկավարը։ Մարքսիստ, ինտերնացիոնալիստ, Թուրքիայի և տարածաշրջանի ամենամասշտաբային քաղաքական գործիչներից մեկն էր։ Զինված պայքարի կողմնակից էր։ 1920-ին Թուրիքայից տեղափոխվել է Սիրիա։ 1998-ից ընդհատակում էր (երկրից երկիր էր գնում՝ քաղապաստան հայցելով և նորանոր մերժումներ ստանալով)։ 1999 թվականին՝ մի քանի երկրների հատուկ ծառայությունների ներգրավմամբ, Օջալանին առևանգել և փոխանցել են թուրքական ուժայիններին։ Հետագայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էնթոնի Բլինքենը (ԱՄՆ-ն սիրիական քրդերի աջակիցն է համարվում) խոստովանել է, որ Օջալանին Անկարային հանձնալու օպերացիան իրականացվել է Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնի իմացությամբ և համաձայնությամբ։ Ինքը՝ Օջալանը, 2019 թվականին հրապարակված իր կենսագրությունում պնդում է, որ այս օպերացիան կազմակերպվել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Թուրքիայում նա դատապարվել է ցմահ ազատազրկման։ Բանտարկությունից հետո ներգրավված է եղել քրդական խնդրի կարգավորման որոշ հարթակներում։ Առ այսօր գտնվում է բանտում։ «Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– ասում էր Հասանովը։ Միջազգային հանրությունը, ըստ նրա, տարիներ շարունակ աչք է փակել Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրների քրդերի հալածանքների վրա․ «Միջազգային հանրության վերաբերմունքը քրդերի նկատմամբ թուրքական լեգենդների հետևանք էր։ Նրանք քրդերին անվանում էին ահաբեկիչ, բայց պարզվեց` իրենք են ահաբեկիչ, իսլամիստական ուժերին նրանք են օգնում կազմակերպել ամեն ինչ»։ Թուրքիայի ղեկվարությունը, ըստ նրա, պետք է պատասխանատվության կանչվի՝ Թուրքիայում և Սիրիայում նրա գործողությունների համար։ Երկրաշարժից ամենից շատ տուժել են քրդերը Տասնյակ մարդիկ՝ քրդական դրոշներով և Օջալանի դիմանկարներով, այսօր կանգնած էին Միավորված ազգերի կազմակերպության մոտ։ Խոսակցությունների առարկան այս անգամ միայն առաջնորդի բանտարկությունը չէր։ Փետրվարի 6-ին Թուրիքայում տեղի ունեցած երկրաշարժերից տուժել են Սիրիայի և Թուրքիայի հատկապես քրդաբնակ շրջանները՝ պնդում էին ցուցարարները։ Հազարավոր քրդեր են զոհվել, բազմաթիվ վիրավորներ կան, միլիոնավոր մարդիկ անօթևան են մնացել։ Հասանովը բողոքում էր՝ Թուրքիայի իշխանությունները բավական ջանքեր չեն գործադրել՝ քրդական համայնքներում երկրաշարժից տուժածներին փրկելու համար։ «Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում տեղի ունեցած հզոր երկրաշարժը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, բնակավայրեր են փուլ եկել, հազարավոր, միլիոնավոր մարդիկ այսօր մնացել են անօթևան։ Այսօր մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի համար։ Մենք մեր գլուխն ենք խոնարհում նրանց հիշատակի առջև, մենք մեր գլուխն ենք խոնարհում բոլոր վիրավորների առջև և բոլոր մարդկանց, որոնք անօթևան են մնացել, մեր զորակցությունն ենք հայտնում», - նշում էր Հայաստանի խորհրդարանի քուրդ պատգամավորը։ Առավոտյան տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 35 418-ի, Սիրիայում՝ անցել 5800-ը։ Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջանները, հիմնականում բնակցեված են քրդերով․ հարավի մեծ մասը գտնվում է քուրդ ապստամբների վերահսկողության ներքո։ Պատերազմի և ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ այսօր մնացել են այն նույն շրջափակման մեջ, որում ապրում էին մինչև եկրաշարժը։ Հումանիտար օգնությունն այստեղ պարզապես չի հասնում։ տե՛ս Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ Օգնությունից Սիրիա է հասնում հիմնականում «մենք ձեզ հետ ենք»-ը
Հերթական ներգաղթյալներն են զոհվել Միջերկրական ծովի մահաբեր անցուղում
Լիբիան վաղուց է տարանցիկ ուղի դարձել աֆրիկացի փախստականների համար, ովքեր փորձում են հասնել Եվրոպա․․․
«Ավանդական» ոստիկանությունն ընդդեմ նորաթուխ պարեկների
Ինչպե՞ս դառնալ տարվա լավագուն «միլպետ»
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ջան էին ասում, ջան լսում
Առանձնազրույցից հետո Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն հանդես են եկել հայտարարություններով․․․
Օգնությունից Սիրիա է հասնում հիմնականում «մենք ձեզ հետ ենք»-ը
Երկրաշարժից հետո միջազգային օգնության ճնշող մեծամասնությունը կենտրոնացվել է Թուրքիայում, մինչդեռ Սիրիայում ամեն ինչի պակաս կա․․․
Պատերազմը, խաղաղությունը և ապագան մեդիայում․ քննադատական դիսկուրս վերլուծության փորձ
Մեդիան միշտ ունի և անում է իր ընտրությունը՝ լինի դա գաղափարական, արժեքային, թե քաղաքական շահից դրդված․․․
Փաստաբանները պահանջում են, ոստիկանները պարզաբանում
Փաստաբանների պալատը պահանջում է դադարեցնել Էրեբունու բաժնի պետի տեղակալի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները․․․
Հ1-ի «Տարբեր կարծիքներ» հաղորդման կարծիքները եղել են միակողմանի․ Դիտորդ մարմին
Թողարկումը վերաբերում էր 16 և 21-ամյա երիտասարդների ինքնասպանության դեպքին, որը կապվել է նրանց սեռական կողմնորոշման հետ․․․