Հոգեբուժարանում ծեծից հետո թաքցնում են վիդեոն և նոր դեղեր խմեցնում
Փակ հաստատություններում ընդհանրապես շատ ընդունված է բռնության մեղքը բարդել զոհի՝ զինվորի, հիվանդի, դատապարտյալի վրա․․․
Դաշնակից, թե՞ ահաբեկիչ․ ցույց՝ Պուտինի երևանյան այցի կապակցությամբ
Հայաստանի կառավարության պաշտոնական ընդունելության հետ մեկտեղ, Պուտինի այցելությունը Երևանը դիմավորել է հանրային ցույցերով․․․
Ջուրը մեր մոլորակ է եկել տիեզերքից. գիտնականներ
Այս օբյեկտի հետազոտությունները շարունակվելու են տարիներով՝ մեր առաջ բացելով Արեգակնային համակարգի ստեղծման գաղտնիքներ․․․
Մանկատան ղեկավարությունը կերել է շուրջ 130 միլիոն դրամ
Հաստատվել է ընդհանուր 60.3 հաստիքային միավոր և 123 մլն 312 հազար 800 դրամ ավելի աշխատավարձի ֆոնդ․․․
Փաշինյանը մերժեց մերժողներին
«Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Հայաստանի վարչապետը նեղ կազմով նիստին կրկին կոչ է արել հստակ քաղաքական գնահատական տալ ընդդեմ Հայաստանի ադրբեջանական ագրեսիային։ Դաշնակիցները, ըստ նրա, պետք է հասնեն ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի գրավյալ տարածքներից դուրսբերմանը, հակառակը կարող է նշանակել «ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից» և մեկնաբանվել Ադրբեջանի կողմից «որպես կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Գագաթնաժողովի վերջում Փաշինյանը հրաժարվել է ստորագրել կազմակերպության մշակած փաստաթուղթը։ Թե ինչ ձևակերպումներ են եղել այդ փաստաթղթում՝ հայտնի չէ։ «Կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այն», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում։ Միայն երկուսն են վերանայման ուղարկվել։ Դրանցից մեկը Հայաստանին է առնչվում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հավաստիացրել է՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը որոշված է, բայց փաստաթուղթը որոշ լրամշակման կարիք ունի․ «Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ պարզաբանել է՝ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, իրենք էլ «որոշել են չընդունել այդ երկու դրույթը, չխորանալ դրանց մեջ»։ Արձագանքնելով Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս», Լուկաշոնկոն շեշտել է՝ «ինչ-որ մեկին զսպելը մեր գործը չէ», բայց «մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»։ Նա վստահություն է հայտնել, որ «այս հակամարտությունը, որ կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա»։ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների վերաբերյալ եռակողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն, ինչը «թույլ կտա ի վերջո դուրս գալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքնմանը»։ Գագաթնաժողովի ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահը խոսել է նաև ռազմական դաշինքի ապագայի մասին։ «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե Աստված չանի՝ չհաղթի, ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ։ Մենք պետք է իրար պաշտպանենք», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ի թիվս այլի, նա առաջարկել է ՀԱՊԿ-Չինաստան ռազմավարական երկխոսություն սկսել։ ՀԱՊԿ նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույցը: ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդները նոյեմբերի 23-ին ժամանել էին Երևանում՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Կեսօրից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ընդդեմ ՀԱՊԿ-ի բողոքի ցույց էր․ մասնակիցները՝ հայկական, ուկրաինական, ԵՄ և ԱՄՆ դրոշներըով, քննադատում էին Ռուսաստանի և «ռուսական» ռազմական դաշինքի անգործությունը, հնչում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր։ Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց էին անում նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները․ նրանք Ռուսաստանի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար։ Ցույց էր նաև Զվարթնոցի ճանապարհներին․ «Բարի գալուստ» և «Մենք միասին ենք» բաներներով քաղաքացիները հավաքվել էին՝ դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Սգո ծառայությունը զեղչեր է առաջարկում զինվորներին․ Նավալնի
Կովրովի սգո ծառայությունների շուկայում այնպիսի անողոք մրցակցություն է, որ թաղման բյուրոները սկսել են ռադիոյով գովազդ արձակել․․․
Պուտինից դժգոհների մի մասը հավաքվել էր Օպերայի մոտ
«90-ականներից սկսած՝ մեր անվտանգության երաշխիքների դիմաց, ինչ ասես, որ չենք տվել Ռուսաստանին․․․»
Գյումրիում ծառը բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է
Գյումրիում մի տղամարդ բարձրացել էր եղևնու ծառի վրա և սպառնում էր կախվելու միջոցով ինքնասպանություն գործել․․․
Ի պաշտպանություն Զառա Սահակյանի․ բաց նամակ քաղաքապետին և ոստիկանապետին
Հայցի ապահովումը ստանալուց հետո՝ նոյեմեբրի 3-ին «Հրավար» ՍՊԸ-ն կրկին, առավոտյան վաղ 6 -7-ի ժամանակահատվածում իրականացրել է Զ.Սահակյանին պատկանող․․․
Բարի գրաքննիչներ և չարամիտ գրողներ
Պետությունը բռնի հավաքում էր զանգվածներին իր հանրահավաքներում, նույնքան բռնի նա հավաքում էր ընթերցողներին կարդալու սոցռեալիզմի դասականներին։
Կրակոցները շարունակում են խաթարել գյուղատնտեսական աշխատանքները Ղարաբաղում
Հրադադարի խախտման մասին հաղորդումները վերջին շրջանում գրեթե ամենօրյա են
Գյումրեցի կնոջ սպանության գործով նոր դատավորը շարունակում է խախտումները
Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայողը կշարունակի դատական նիստերին մասնակցել հեռավար․․․