Վերջին 1 տարում Փաշինյանի եղբայրը միանգամից 4 ընկերությունների տնօրեն է դարձել
Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել․․․
Ավտոբուսի ուղևորը դանակահարել է վարորդին
Ավտոբուսի վարորդն ու ուղևորը վեճի մեջ էին մտել․․․
Հետագայում զոհված և գերեվարված զինվորներին լքած հրամանատարը չի ընդունում մեղքը
Հունիսի 9-ին Երևանում մեկնարկել է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի օրերին (հակառակորդի հարձակման ժամանակ) վերցրել է կապի միակ միջոցն և փախել մարտադաշտից՝ դիրքում թողնելով իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկներին․ 16 զինծառայող զոհվել է, 7-ը՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Դատարանում էին նաև տուժողները՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, 70 օր շրջափակման մեջ մնացած և պատերազմից հետո հրաշքով փրկված զինվորներն ու նրանց ծնողներն։ Ըստ մեղադրանքի, որ ընթերցվեց նաև դատարանում, 2020թ. հոկտեմբերի 9-ից Իշխան Արմենի Վահանյանը նշանակվել է Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր է, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ։ ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել ԱՀ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր և գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման։ « Մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթև մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը և պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման և ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը», - հայտարարել է մեղադրող Գևորգ Ավետիսյանը։ 5-րդ գումարտակի անձնակազմը [նորակոչիկներ], մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, բայց համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, որ հակառակորդը ներթափանցել է Հադրութ։ Գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ: Զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ: Իշխան Վահանյանը մեղադրանէ է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: Վահանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մայիսի 9-ի նիստում դատարանը սկսել է ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը: Դրանցից մեկի համաձայն՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացվել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։ Հոկտեմբերի 27-ին նա պիտանի է եղել զինվորական ծառայության և վերադարձել զորամաս: Տուժողների իրավահաջորդները տեղից սկսել են դժգոհել, որ Վահանյանը, փաստորեն, քերծվածք է ստացել, ինչի համար նրան պատերազմի օրերին անգամ արձակուրդ են տրամադրել: Ինչպե՞ս է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացած Վահանյանի վերքը հոկտեմբերի 13-ին եղել է հանգիստ վիճակում, բայց ամսի 17-ին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, արձակուրդ են տրամադրել․․․ Ծնողներն առաջարկեցին հարցաքննել նաև բժշկին։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև տուժող Արման Արմաղանյանն․ այս դեպքերից հետո նա 5 ծառայակիցների հետ 70 օր թաքնվել է Հադրութի հարակից անտառներում, հայտնաբերվել և փրկվել է պատերազմից հետո: Արմաղանյանն Վահանյանի զորքից է եղել, ասաց՝ շատ լավ է ճանաչում նրան․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»։ Դատարանը հետազոտել է նաև Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների արձնագրությունները, ըստ որոնց՝ հոկտեմբերի 10-ին սպային պատկանող հեռախոսահամարներից հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարին զանգեր չեն կատարել: Ամբաստանյալ Վահանյանը, թե զանգել է Քարամյանին, Քարամյանն էլ, իբր, զանգել է իրեն: Սրանից հետո դահլիճում մթնոլորտը սկսել է լարվել։ «Այ սենց սրիկաները իմ երկու երեխու գլուխն են կերել ու 5000 երեխու», - տեղից վեր կենալով՝ ասել է զոհվածների ծնողներից մեկը։ Նրանց են միացել նաև մյուս ծնողները։ Զոհված զինծառայողներից մեկի մայրը ձեռքի ժամացույցը նետել է Վահանյանի ուղղությամբ․ ժամացույցը նրան չի կպել, ընկել է գետնին։ Դատավոր Ջոն Հայրապետյանն ընդմիջում է հայտարարել։ Վահանյանին դահլիճից դուրս են տարել։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին: Վահանյանի գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան․ առաջին դատական նիստը լարված մթնոլորտում էր անցել, որոշվել էր գործի ընդդատությունը փոխել, դատավարությունը տեղափոխել Երևան: լուսանկարը՝ «Հետք»-ի
Զավթիչների դատաստանը վճռեց սպանել գերեվարված բրիտանացիներին ու մարոկկացուն
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դատարանը օտարերկրացի երեք ռազմագերիներին դատապարտել է մահապատժի․․․
Տասը անգամ չափել, մինչ կտրելը․ Լավրովը Անկարայից հետո Երևանում է
Ինչպես գիտեք, (Հայաստանի ու Ադրբեջանի միջև) երկաթգծային ուղին համաձայնեցված է․․․
Ակցիոնիստ պատգամավորներից պաշտպանվելու համար նախարարը դիմել է ԱԺ
«Պատգամավորները ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»
Գլխավոր շտաբի պետը կենթարկվի ՊՆ նախարարին
Շտաբի պետը ենթարկվելու է նախարարին և «չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ»․․․
Պետությունը կօգնի մարել վարկը, եթե տունը կառուցեք սահմանին մոտ
10 տարվա ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն
Մոսկվան ու Անկարան հացի խնդիր են լուծում
— Հացահատիկից բացի՝ Ուկրաինայից գողացված էլ ի՞նչն եք հաջողացրել վաճառել
Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած տղամարդը հայ է
Բեռլինում 29-ամյա տղամարդը մեքենան քշել է ամբոխի վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 5-ը՝ ծանր վիրավորվել․․․
Թուրքիան ու Ռուսաստանը ճշտվում են իրենց պատերազմների շուրջ
Ռուսական կողմը հավանություն չի տվել այդ քայլին, ինչի պատճառով մարտերի «նախապատրաստությունը» Թուրքիան ստիպված է եղել ընդհատել․․․
Փոխհրաձգություն, սպանություն, հաշվեհարդարներ․ «Դոն Պիպոյին» հետախուզում են
6 անձի մեղադրանք է առաջադրվել, Արթուր Ասատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․․․