2026 թ. մայիս 29, ուրբաթ
Գեներալները միացան հեղաշրջման շարժմանը

Գեներալները միացան հեղաշրջման շարժմանը

ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը։  Փաշինյանը այն որակել է ռազմական հեղաշրջման փորձ.․․

Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն

Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն

Անհրաժեշտ է, որ կարողանանք վերցնել ապաքինվելու պատասխանատվությունը և չսպասենք՝ նայելով սահմանից այն կողմ, թե ով առաջինը դա կսկսի...

Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան

Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն․․․

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին։ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ (Շուշիի համար մարտերն ընթանում էին պատերազմի վերջին օրերին) և հարցրել՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվել ավելի վաղ՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժեր էր կուտակել Հորադիզում։ Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, թե «մերժված» նախագահը «ինքը գիտի իր հարցերի պատասխանը» և հավելել․ «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել են թե՛ կառավարամետ և թե՛ անկախ լրատվականները։ Վերնագրերը, հիմնականում, միանման են՝ «Փաշինյանը հարցադրել է ռուսական «Իսկանդերների» արդյունավետությունը», «Փաշինյանն ասել է, թե ռուսական «Իսկանդեր»-ը անգործունակ է» և այլն։ Որոշ դեպերում վերնագիր է հանվել այն, որ Փաշինյանը հաստատել է «Իսկանդեռի» կիրառության մասին տեղեկությունները։ Հարցազրույցներ տվող վերլուծաբանները տեղի ունեցածը շտապել են գնահատել որպես (հայ-ռուսական) «սկանդալ»։ «Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռի մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել են «ՌԻԱ Նովոստի»-ն, «ՏԱՍՍ»-ը, «Վեդոմոստի»-ն, «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Վեստի»-ն, «Էխո Մոսկվի»-ն, «Մեդուզա»-ն և այլք։ «Սկանդալը» մեկնաբանել են նաև Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինը և Դմիտրի Սաբլինը։ Փաշինյանի հարցադրումը որակվել է որպես «ոչ կոմպետենտ» և «սուտ»։ Ռուսաստանցի պատգամավորները շտապել են հավաստիացնել, որ «Իսկանդերը» խիստ ճշգրիտ և արդյունավետ զենք է, որն իր բարձր որակները հաստատել է դեռևս Սիրիայում։ Մամուլի կողմից հատկապես ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին և միակ օտարերկրյա պետությունն է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» է գնել։ Երկրի սպառազինման մեջ են գտնվում 4 հրթիռային կայանքներ։ Գնումներն արվել են 2016 թվականին, նույն թվականին համալիրները ցուցադրվել են նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր ռազմական շքերթին: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասին առաջին անգամ (դեռևս նոյեմբերին) հայտարարել էր Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նախկին նախագահի և գործող վարչապետի խոսքերից ռուսական մամուլը եզրակացրել է՝ Հայաստանը, փաստորեն, հաստատել է պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառության մասին տեղեկությունները։ Իսկ սա, իր հերթին, մի շարք հարցերի տեղիք է տվել (որտեղ են գնտվում և պահվում Հայաստանի ԶՈՒ-երին պատկանող «Իսկանդերները», որտեղից են դրանք գործարկվել և այլն)։ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հերքել է, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակելով որպես ընդդեմ Հայաստանի արված։

«Դարի ղողանջը» Ծիծեռնակաբերդում 105 դաշնամուր կտեղադրի

«Դարի ղողանջը» Ծիծեռնակաբերդում 105 դաշնամուր կտեղադրի

Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ մեգանախագիծը», որը նախատեսում է Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հարյուրից ավել ռոյալները ձեռք են բերվել Համահայկական դրամահավաքի միջոցով։ Ինչպես «Դարի ղողանջ»-ն է հայտնում՝ դրանք Ծիծեռնակաբերդում կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Ծրագիրը, ըստ նախատեսված, պետք է իրականացվեր 2020 թվականին  (ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումների մասին կարող եք կարդալ «SMS 1915 կարճ համարին՝ և ձեր անունը կհայտնվի Ծիծեռնակաբերդում» հոդվածում)։ Համավարակի պատճառով անցյալ տարի այն հետաձգվեց։ «Այժմ այն իրագործվում է, - գրում է հիմնադրամը, - մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը»: «105 ռոյալ մեգանախագծի» պաշտոնական հոլովակը (հրապարակվել է 2019-ի սեպտեմբերին՝ համահայկական դրամահավաքին ընդառաջ) Ազնավուրի հրապարակում այսօր միջոցառման համար տաղավար է տեղադրվել․ քաղաքապետարանից խոստանում են, որ բացումից հետո այն կապամոնտաժվի, «և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»: Նախագիծը իրականացվում է Հայաստանի ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: «Դարի ղողանջ»-ը նշում է, որ հիշատակի այս միջոցառումներից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ 150 ռոյալներից 10-ը կուղարկվի Արցախ։ Որքան գումար է ծախսվել 100-ից ավել ռոյալների գնման և տեղափոխման վրա, որքան գումար է հանգանակվել համահայկական դրամահավաքի ընթացքում՝ «Դարի ղողանջ»-ը չի նշում։

Նախագահը մերժել է դատական բարեփոխումները

Նախագահը մերժել է դատական բարեփոխումները

Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օրենքները և դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով

Անհետ կորած զինվորների ծնողներին կրկին խաբել են

Գումարը ստանալուց անմիջապես հետո Ա․Մ․-ին բռնել են ԱԱԾ աշխատակիցները։

Անհետ կորածների ծնողներ․ էրեխեքին գտեք, նոր աթոռի կռիվ արեք, արա՛

Անհետ կորածների ծնողներ․ էրեխեքին գտեք, նոր աթոռի կռիվ արեք, արա՛

Էսօր ես ասում եմ մեր ծնողների անունից․ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ուշքի եկեք, էդ 20 հազար դրամները ուտելու եք, մի ժամ հետո պրծնելու ա․․․

Ֆրանսիայում ցանկանում են վերջ դնել դաշտանային աղքատությանը

Ֆրանսիայում ցանկանում են վերջ դնել դաշտանային աղքատությանը

Հարցված 6500 հոգուց շուրջ 13%-ը հայտնել է, որ ստիպված է եղել ընտրել միջադիրներ և, օրինակ՝ ուտելիք գնելու միջև։

Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ

Արձակուրդ եկած զինվորները հրաժարվել են վերադառնալ զորամաս․ ՊՆ

Զինվորները հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, նրանցից մի քանիսը «ինքնակամ լքել են զորամասը»․․․

Ակնոցները պաշտպանում են կորոնավիրուսից

Ակնոցները պաշտպանում են կորոնավիրուսից

Ակնոցներ կրող մարդիկ ավելի քիչ են տրորում ու կեղտոտ մատներով կպչում աչքերին։

Անհայտ անձը կողոպտել և նռնակ է նետել «change»-ի տարածք

Անհայտ անձը կողոպտել և նռնակ է նետել «change»-ի տարածք

Նռնակը չի պայթել