2026 թ. մայիս 29, ուրբաթ
Հին Թաղեր-Խծաբերդում հայտնաբերված 9 զինծառայողների մարմինները փոխանցվել են հայկական կողմին

Հին Թաղեր-Խծաբերդում հայտնաբերված 9 զինծառայողների մարմինները փոխանցվել են հայկական կողմին

Դեկտեմբերի 16-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակը։ «Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչությունները ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ է նախաձեռնել նշված Հին Թաղեր-Խծաբերդի ուղղությամբ։ Հաղորդվել էր, որ էսկալացիայի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հավանական է՝ լինեն նաև այլ տուժածներ․ տեղանքի անմատչելիության պատճառով տեղեկության ճշգրտումը, ըստ նրանց, հավելյալ ժամանակ էր պահանջում։ Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում նաև 60-100 նոր ռազմագերիների մասին, որոնք, ենթադրաբար, օրերս գերեվարվել են նշված հատվածում։ Տասնյակ նոր գերիների մասին տեղեկությունները հաստատել է Ղարաբաղի նախագահը։ ՊԲ-ն էլ նշել է, որ բնագծի այդ հատվածից «անհայտ կորած» մարդկանց թիվը 73 է․ հավանական է, որ նրանք/նրանց մի մասը գերեվարված լինի։

ԱԱԾ․ Կանխվել է Փաշինյանին Արարատ Միրզոյանի ճակատագրին արժանացնելու փորձը

ԱԱԾ․ Կանխվել է Փաշինյանին Արարատ Միրզոյանի ճակատագրին արժանացնելու փորձը

...եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»

Սյունիքի որոշ հատվածներում կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ

Սյունիքի որոշ հատվածներում կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ

․․․Գորիս-Կապան ճանապարհի հատվածներում, որոնք տեղ-տեղ հատում են Հայաստանի սահմանը և անցնում ադրբեջանական տարածքներ

Ժամանակավոր աշխատանք Ղարաբաղցիներին, ժամանակավոր թոշակ հաշմված զինծառայողներին

Ժամանակավոր աշխատանք Ղարաբաղցիներին, ժամանակավոր թոշակ հաշմված զինծառայողներին

Աշխատանքի համար կվճարվի ամսական 100000 դրամ

Ղարաբաղի նախագահը խմբագրել է իր ուղերձը և մտադիր է հրաժարական տալ

Ղարաբաղի նախագահը խմբագրել է իր ուղերձը և մտադիր է հրաժարական տալ

— Վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից․․․

ՊԲ-ն տեղյակ չէ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում «կորած» 73 մարդու ճակատագրից

ՊԲ-ն տեղյակ չէ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում «կորած» 73 մարդու ճակատագրից

ՊՆ-ն հայտնում է, որ Նոր Թաղեր-Խծաբերդ հատվածից օրերս «անհետացել է» 73 մարդ․․․

18 տարեկան զինվորի մահը քննվում է որպես ինքնասպանություն

18 տարեկան զինվորի մահը քննվում է որպես ինքնասպանություն

Դեկտեմբերի 15-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Ղարաբաղի ՊԲ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔրՕր-ի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնել է Քննչական կոմիտեն։ «Կատարվում է նախաքննություն»։ Վահե Բաբայանը 18 տարեկան էր։ Նրա մահվան մասին ՊԲ-ն հայտնել էր այսօր՝ դեկտեմբերի 16-ին։

Կուբաթլուին ու Զանգելանին սահմանակից հատվածում ԽՍՀՄ քարտեզը խնդիր է ստեղծում

Կուբաթլուին ու Զանգելանին սահմանակից հատվածում ԽՍՀՄ քարտեզը խնդիր է ստեղծում

Հայաստանի սահմանների ճշգրտումն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ Կուբաթլուի և Զանգելանի սահմանակից հատվածում, որտեղ․․․

Ղարաբաղը դարձավ Ցխինվալի, Հայաստանը՝ Վլադիկավկազ․ հարցազրույց

Ղարաբաղը դարձավ Ցխինվալի, Հայաստանը՝ Վլադիկավկազ․ հարցազրույց

Խոհանոցներում թաքնված խաղաղության պահանջ, սերնդափոխված Ղարաբաղ կոմիտե, «ոչ մի թիզ հող» ինքնորոշման փոխարեն, մերօրյա դիակապտություն․․․

Զորակոչը կսկսվի փետրվարին

Զորակոչը կսկսվի փետրվարին

Զորակոչի օրը կհստակեցվի Կարավարության համապատասխան որոշումից հետո։

«Չափազանց շատ ֆեմինիզմ» Փարիզի քաղաքապետարանում

«Չափազանց շատ ֆեմինիզմ» Փարիզի քաղաքապետարանում

Քաղաքապետը տուգանքն «աբսուրդային», «անարդար» և «վտանգավոր» է անվանել

Փաշինյան․ Ռուս խաղապահները ևս գտնվում են շրջափակման մեջ

Վարչապետը հաստատել է Հադրութ֊Շուշի հատվածում նոր գերիների առկայության մասին տեղեկատվությունը։