Հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը՝ չնշելով, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը։
Epress.am֊ի տեղեկություններով զինծառայողներ Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկում են ծառայել։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Գազարյանի դին՝ ժամը 09:30-ի սահմաններում: