Փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է Քննչական կոմիտեն։