Գարնանային էտի անվան տակ Երևանի կենտրոնում կտրում են ծառերի ճյուղեր, որոնք խանգարում են սրճարանին։
Այսօր կեսօրին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկի՝ «Saint Tropez»֊ի մոտ Epress.am-ի լրագրողը տեսել է, թե ինչպես են կտրում դեռ մատղաշ ծառի ճյուղերի այն մասը, որը «խանգարում են» սրճարանին։
Լրագրողի հարցին, թե ով է պատվիրել կտրել այդ ճյուղերը, մարդիկ, որոնք այդ տարածքում աշխատում էին, խուսափել են պատասխանել և ասել են, որ իրենց ինչ-որ մարդիկ հանձնարարել են էտել։
Նշենք, որ դեռ մատղաշ ծառի այն ճյուղերը, որոնք մայթեզրի կողմն էին ձգվում, դրանց ձեռք տված չէին, իսկ այն ճյուղերը, որոնք դեպի սրճարանի կողմն էին, կտրված էին։
Epress.am-ի լրագրողին է մոտեցել մի կին, որը ներկայացել է որպես այդ տարածքին հետևող գյուղատնտես, և ասել, որ ինքը սրճարանի հետ կապ չունի և այդտեղ ուղղակի սանիտարական աշխատանքներ են կատարվում։
Կինը համաձայնել է մեր լրագրողի այն դիտարկմանը, որ ոչ թե սանիտարական աշխատանքներ են, այլ կտրվում են ծառի այն ճյուղերը, որոնք խանգարում են սրճարանին, և խոստացել այլևս թույլ չտալ, որ ճյուղեր հատեն։
Վերջում էլ խնդրել է շատ «շուխուր» չանել, քանի որ ամեն մի թուփ հատելուց ինքը հուզվում է։