«Դար 21» հեռուստաընկերության աշխատակիցներն անցած տարվա դեկտեմբեր ամսվանից մինչև այսօր աշխատավարձ չեն ստացել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ երբ աշխատակիցները հեռուստաընկերության ղեկավարությունից փորձել են պարզել, թե երբ կստանան իրենց գումարները, նրանց պատասխանել են, թե հայտնի չէ։
Խնդրի պատճառով մի շարք աշխատակիցներ ինքնակամ ազատվել են աշխատանքից, իսկ ընկերությունը նրանց անգամ վերջնահաշվարկ չի վճարել։
«Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ընկերության տնօրենի հետ, սակայն նրա օգնական Ռիման, ով հրաժարվեց նշել իր ազգանունը, խիստ անտարբեր տոնով հայտարարեց․ «Ես տեղեկություն չունեմ։ Բան չունեմ ասելու։ Ինչ ուզում եք՝ տպեք։ Ինչ ուզում եք՝ գրեք»»,- նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում