Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) շարունակում են կտրուկ աճել գումարներ բռնագանձելու համար սկսված վարույթները։ 2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար֊մարտ, սկսվել է 334 %- ով (թվային արժեքով՝ 270 929 հատ) ավելի շատ վարույթ, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում։
Այս աճը հիմնականում ապահովում են իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին գումար գանձելու համար հարուցված վարույթները․ պետական բյուջեի օգտին գանձվող գումարները նվազել են։ Ֆինանսների նախարարության և Պետական եկտամուտների կոմիտեի հայցերով պետբյուջե բռնաձանձված և բռնագանձվելիք գումարները մեկ տարվա ընթացքում պակասել են մոտ 149.2 միլիարդ դրամով։
Հոգուտ իրավաբանական անձանց ԴԱՀԿ֊ը վարույթներով 2016 թվականին բռնագանձվող և բռնագանձվելիք գումարը մոտ 45․5 միլիարդ էր, իսկ 2017 թվականին՝ մոտ 81․9 միլիարդ դրամ, այսինքն՝ ավելի քան կրկնակի։
Ավելի վաղ Epress.am֊ն անդրադարձել էր այս հարցին․ ԴԱՀԿ֊ից մեր հարցմանն ի պատասխան հրաժարվել էին ներկայացնել, թե ում օգտին են գանձվում գումարներ՝ որ բանկերի, որ ՍՊԸ֊ների։ ԴԱՀԿ֊ից ասել էին, որ իրենք պարզապես կատարում են դատարանների և վարչական մարմինների կողմից տրված ակտերը։