Բլոգերներ + պրոպագանդա = Ռուսաստանի դեսպանատան արձագանք
Ուրեմն, պաշտոնական/ոչ պաշտոնական ֆան-ռեսուրսների կողմից արված լցոնումների ու դիվանագիտական ներկայացուցչության անհարկի հանդես գալու միջև․․․
Գերիներին լավ են պահում, վստահեցնում է Ադրբեջանի ՄԻՊ-ը
Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի անդամներն այցելել են Բաքվում դատապարտված Հայաստանցի ռազմագերիներին․․․
Նոր «ռումբեր» օդանավակայանում և կայարանում գյումրեցու ձերբակալությունից հետո (թարմացվող)
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչը...
16 զոհ, 2 անհետ կորած․ Հայաստանում սուգ է հայտարարվել (թարմացվող)
20:59 _ Այս պահին անհետ կորած է համարվում 2 անձ։ Հաստատված 16 զոհերից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել, ԱԻ նախարարը ենթադրել է, որ նա անհետ կորած 2 քաղաքացիներից մեկը կարող է լինել։ Ըստ նախարարի՝ մինչ այս անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացին կապի է դուրս եկել, պարզվել է, որ նա հիվանդանոցում է՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապ չունեցող պատճառներով։ ԱԻՆ-ից ավելի վաղ հաղորդել էին, որ «Սուրմալու»-ում հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ են իրականացվել մոտ 1 հա տարածքում, փլուզված եռհարկանի շինության մակերեսը մոտ 2889 քմ էր։ 19։20 _ Oգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվի սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 18։00 _ Հրդեհը մարվել է 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ), հայտնում է ԱԻՆ-ը։ 17։00 _ Պարզվել է զոհվածներից ևս մեկի ինքնությունը` Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ.-ին։ Նրա անունը անհետ կորածների ցանկում էր, հայտնում է ԱԻՆ խոսնակը։ Այս պահին կա 3 անհետ կորած՝ 1․ Գագիկ Կարապետյան 2․ Վանիկ Ամիրխանյան 3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։ 16:00 _ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, հայտնում է ԱԻՆ-ը։ 15:30 _ Անհետ կորած է համարվում 4 անձ՝ 1․ Գագիկ Կարապետյան 2․ Արտավազդ Հայրապետյան 3․ Վանիկ Ամիրխանյան 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 15։00 _ Անհետ կորած է համարվում 6 անձ՝ 1․ Գագիկ Կարապետյան 2․ Արտավազդ Հայրապետյան 3․ Վանիկ Ամիրխանյան 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի) 6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․) 12։00 _ Փլատակներից այս պահի դրությամբ հայտնաբերվել է 16 քաղաքացու դի։ Անհետ կորած է համարվում 8 անձ, հայտնում է ԱԻ նախարարությունը։ Զոհեր Գիշերը փլատակների տակից դուրս է բերվել ևս 9 դի, որոնց թվում՝ մեկ մանկահասակ երեխա և մեկ հղի կին։ Ավելի վաղ հաղորդվել էր անհետ կորած 5-ամյա տղայի և նրա հղի մոր մասին։ Այս պահին զոհերի թիվը 16 է, որոնցից 14-ի ինքնությունն է պարզվել՝ 1․ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, 2․ Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, 3․ Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, 4․ Անահիտ Զարզանդի Խալաթյան, 5․ Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, 6․ Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, 7․ Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, 8․ Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, 9․ Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, 10․ Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, 11․ Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, 12․ Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, 13․ Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ 14․ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․։ Անհետ կորածներ Այս պահին անհետ կորած է համարվում 8 անձ՝ 1․ Գագիկ Կարապետյան 2․ Արտավազդ Հայրապետյան 3․ Վանիկ Ամիրխանյան 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 5․ Արամ Հարությունյան 6․ Դավիթ Մխիթարյան 7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի) 8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։ Վիրավորներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Մյուս հոսպիտալացվածները դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 էր։
Շոտլանդիան դարձավ անվճար միջադիրների ու տամպոնների առաջին երկիրը
Շոտլանդիայի քաղաքապետարաններն ու ուսումնական հաստատությունները կանանց կտրամադրեն դաշտանի ընթացքում անհրաժեշտ պարագաներ․․․
Երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը
Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը․ Ոստիկանություն
Պապիկյանը ներկա էր Պուտինի «տղամարդկային» միջոցառմանը
«Արմիա-2022» ռազմաարդյունաբերական ցուցահանդես, «Բանակային խաղեր» մրցաշար, ռուսական բանակը «ազատություն է բերել այլ ժողովուրդներին»․․․
Անհետ կորածների որոնումները շարունակվում են․ «Սուրմալուի» պայթյունի 2-րդ օրը (թարմացվող)
հետագա թարմացումները՝ օգոստոսի 16-ի տեքստային լայվում 09:45 _ Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի․ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի «Սուրմալուում» փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ 09:40 _ Գիշերը փլատակների տակից դուրս է բերվել 9 դի, որոնց թվում՝ մեկ մանկահասակ երեխա և մեկ հղի կին։ (ավելի վաղ հաղորդվել էր անհետ կորած 5-ամյա տղայի և նրա հղի մոր մասին) Այս պահին զոհերի թիվը 16 է։ Տեղեկատվությունը հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարության թարմացված տվյալների համաձայն, անհետ կորած է համարվում 17 հոգի։ 01:18 _ Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս 2 մարմին, հայտարարել է ԱԻՆ խոսնակը։ Պաշտոնապես հաստատված զոհերի թիվը հասել է 10-ի։ 00:19 _ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 Իրանի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակը։ Այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։ 23:59 _ Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, հայտնել է ԱԻՆ խոսնակը։ Պաշտոնապես հաստատված զոհերի թիվը այս պահի դրությամբ 8 է: Անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը հասել է 23-ի։ Ավելացվել են ևս մեկ քաղաքացու տվյալներ` Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ.)։ 19։00 _ Անհետ կորածների թիվը հասել է 21-ի․ նրանցից 5-ը Իրանի քաղաքացի է, 1-ը՝ Ռուսաստանի։ Անունները՝ այստեղ։ 18:15 _ Իրավիճակը «Սուրմալու» տոնավաճառում՝ այսօրվա դրությամբ։ 15:08 _ Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է մեկով․ ըստ ԱԻՆ-ի, այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 19 անձ։ 14։55 _ ԱԻ Նախարար Արմեն Փամբուխչյանը բացառեց այն տեսակետը, թե տեղի ունեցած պայթյունը ահաբեկչություն կարող է լինել․ «Խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում և պայթյուն, այսինքն՝ ներսում ինչ-որ մի չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»։ 14։40 _ Անհետ կորածների թիվը հասել է 18-ի. նրանցից մեկը Իրանի քաղաքացի է։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անուն-ազգանունները։ Անհետ կորածների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել 911 թեժ գիծ։ 14։35 _ Բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած․ ըստ ԱՆ-ի, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: 14։30 _ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Զոհվածների հարզատներին ցավակցել և վիրավորներին զորակցություն է հայտնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 14:00 _ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- Թվիթերում գրել է Քըլըչը՝ գրառումը հասցեագրելով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը: Ցավակցություններ են հայտնել նաև Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների հայաստանյան դեսպանությունները։ 12:38 _ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի: Այս մասին տեղեկացրել է ԱԻ նախարարը։ Զոհերի թիվը հասել է 7-ի: Նրանցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։ 12։18 _ «Սուրմալու» տոնավաճառում երեկ տեղի ունեցած հրդեհ-պայթյունից առնվազն 6 մարդ է զոհվել։ Առողջապահության նախարարությունը հաղորդել է 61 տուժածի մասին, նրանցից 21-ը հոսպիտալացված է։ Վերջին տվյալներով 15 մարդ համարվում է անհետ կորած։ Հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհեր Գիշերը փրկարարները փլատակների տակից ևս 3 դի են հանել։ Այս պահին հայտնի է զոհվածներից 6-ի ինքնությունը՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։ Անհետ կորածներ Անհետ կորած է համարվում 15 անձ՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Անահիտ Խալաթյան 13․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․ 14․ Արամ Հարությունյան 15․ Դավիթ Մխիթարյան Նախօրեին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշել էր, որ ահազանգ կա, որ 5 տարեկան երեխան և նրա հղի մայրը անհետ կորած են․ նրանք այցելու են եղել։ Վիրավորներ Պայթյուն-հրդեհից հետո բժշկական կենտրոններ է տեղափոխվել 61 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով, տուժածներից 21-ը դեռևս հոսպիտալացված է, նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուսները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան նախօրեին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված 14-ամյա աղջիկը ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ կնոջ և պտղի վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Հրդեհվել է հրավառությունների նյութերը պահեստը Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին ժամը 13։23-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել, շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Նախնական տվյալներով՝ հրդեհվել/պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանված չէին Հրդեհ-պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն․ քննություն է ընթանում։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից երեկ տեղեկացրել էին, որ անցյալ տարի Սուրմալուում ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում մեկ տասնյակից ավել լուրջ խախտումներ են հայտնաբարվել։ Հետագայում վերստուգումներ չեն իրականացվել, այսինքն՝ տեսչական մարմինը չի հետևել իր իսկ կողմից արձանագրած խախտումների վերացման ընթացքին։ Սուրմալուում հրդեհ է բռնկվել նաև անցյալ տարի։ Մանրամասները՝ օգոստոսի 14-ի թարմացվող լրահոսում։
Քաբուլում ծեծել են «հաց, աշխատանք, ազատություն» պահանջող կանանց
Թալիբանի իշխանության վերադարձի մեկամյակին ընդառաջ՝ օգոստոսի 13-ին Աֆղանստանում տասնյակ կանայք դուրս էին եկել ցույցի․․․
Զինծառայողները չեն անցնում պատշաճ բուժզննում․ 3 զոհ 2 շաբաթվա մեջ
«Սա խոսում է այն մասին, որ զորակոչի փուլից սկսած զինծառայողները չեն անցնում պատշաճ, համալիր բժշկական զննություն»․ իրավապաշտպան
Սուրմալուի հրդեհից անհետ կորածների անունները (թարմացված)
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած են համարվում հետևյալ քաղաքացիները․․․
«Սուրմալու»-ում պայթել է հրավառությունների նյութերի պահեստը․ կա 3 զոհ, 61 տուժած (թարմացվող)
Պայթյունի պահը պատկերող տեսանյութում երևում է, ինչպես են փլվում շենքերը․․․