Արցախը Մինսկի խումբն է ուզում Եվրամիության փոխարեն
Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը զրուցել է Риа Новости-ի հետ․․․
Մոսկվայի կենտրոնում սպանել են Հայաստանում հետախուզվող գործարարին
2013 թվականին Կամարյանը Հայաստանում մահափորձ է կազմակերպել Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ, ով «Դեդ Խասանի» մտերիմներից էր․․․
Անձրևի խավար կողմը
Մենք դիմում ենք անձրևների, որովհետև մարդու հանդիպումը անձրևի հետ համարում ենք կարևոր։ Իհարկե, կարևոր է սուպերմարկետ գնալը, ֆեյսբուքում լայք դնելը, բայց անձրևը այլ կարգի իրադարձություն է։
11-ամյա երեխան անասնագոմում արկ է գտել, որի պայթելու հետևանքով մահացել է
Դեպքի վայր ժամանած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը․․․
Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի
Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ, նաև այդ պատճառով է, որ բանակցություններ են տեղի ունենում՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լեռնային Ղարաբաղ․ կարգավիճակ Մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարությունը նրան կոչ էր արել չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները» և ընդգծել․ «Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել էր Ալիևի պնդումներին, թե «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» այլևս գոյություն չունի․ «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։ «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ կարգավիճակը հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, համոզված ենք, որ արդյունքներ ենք ունենալու», - արդեն այսօր վերահաստատել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Ապաշրջափակում առանց «միջանցքի» Մայիսի 27-ի նույն ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել էր նաև, թե Բաքուն հաջողության է հասել «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում․ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով»: Արմեն Գրիգորյանը այսօր կրկին հերքել է այս պնդումը։ «Բրյուսելից արդեն պարզաբանել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում: Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, այն էլ հրապարակային կոմունիկացնում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։ Մայիսի 31-ի գիշերը պարզաբանմամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդի նախագահի խոսնակը, ըստ որի՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, «բոլոր կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջներ չկան»։ «Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում», - Շառլ Միշելի անունից ընդգծել էր նրա խոսնակ Բարենդ Լեյցը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր․ «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»: Սահման Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա՝ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է Գրիգորյանը։ «Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասել է պաշտոնյան: Մայիսի 28-ին՝ անկախության օրը, ադրբեջանական ստորաբաժանումների կրակից Սյունիքում հայաստանցի զինվոր էր զոհվել։ Միջադեպը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների այս հանդիպումը կողմերը կառուցողական էին որակել։
Ամերիկացիք շարունակում են իրար սպանել․ տարեսկզբից 268 զանգվածային սպանություն
«Զենք պահելու և կրելու ժողովրդի իրավունքը, չպետք է խախտվի», - ասվում է Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ․․․
Բյուջեից ևս 900 հազար դոլար կհատկացվի երեխայատեր ընտանիքների բնակապահովության համար
Աջակցությունից օգտվել է 3250 շահառու ընտանիք․ պետության մասնակցությունն այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է․․․
Կառավարությունը բնակարաններ կառնի սպաների համար
Դիմորդները, որոնք ուսումնառությունը կավարտեն ու կնշանակվեն որևէ զորամասում, միանգամից կունենան բնակարան․․․
Սուրիկ Խաչատրյանի հայտնի որդին և Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել են
Սուրիկ Խաչատրյանի որդին չէր դատվել․ քիչ չէ՝ սպանությունը ձևակերպվել էր որպես «ինքնապաշտպանություն»․․․
Հայ-ադրբեջանական սահմանը լուծվող խնդիր է
Նրանց պարանոյան և մեր տրավման
Խաղաղության մասին մտածելը վախենալու է․ զրույց