2026 թ. մայիս 29, ուրբաթ
Պուտին. Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները մեզ մոտ են

Պուտին. Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները մեզ մոտ են

«Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել»

Դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատորին և վիրավորել ռեժիսորին

Դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատորին և վիրավորել ռեժիսորին

Rust մարտաֆիլմի նկարահանման հրապարակում ամերիկացի դերասանը ռարիտետային ատրճանակից, որը պետք է լիցքավորված չլիներ․․․

Գնաց այլընտրանքային լրատվական միջոցի հիմնադիրը

Գնաց այլընտրանքային լրատվական միջոցի հիմնադիրը

76 տարեկան հասակում մահացել է ԱԼՄ հեռուստաալիքի հիմնադիր, հաղորդավար, բարերար, բանաստեղծ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ ԱԼՄ-ն (Այլընտրանքային Լրատվական Միջոց) հիմնվել է դեռ 2001 թվականին, 2002 թվականից՝ հեռարձակվել Հայաստանի ողջ տարածքում և մասամբ Ղարաբաղում։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որոնց կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները։ Կարապետյանը եթերում բարեգործական ակցիաներ էր անում, ուներ նաև վերլուծական հաղորդում, որում խոսում էր ընթացիկ քաղաքական իրադարձությունների մասին։ Տասը տարի եթեր դուրս գալուց հետո՝ 2010 թվականի դեկտեմբերին, ԱԼՄ-ն զրկվեց հեռարձակման իրավունքից, մոտ մեկ ամիս հետո՝ վերջնականապես փակվեց։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում էր։ Նրա կոչին հետևելով՝  2011 թ. հունվարի 7-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում մեկնարկեցին բազմամարդ հանրահավաքներ, որի մասնակիցները պահաջում էին չեղարկել լիցենզավորման մրցույթի որոշումն ու ԱԼՄ-ն եթեր վերադարձնել։ Գրող Արփի Ոսկանյանը «Արվեստը մեռավ, կեցցե Մայիսի Մեկը» իր հոդվածում (Գրեթերթի, 2007) գրում էր․ «Ի տարբերություն ինտելեկտուալի համար ստեղծված պոստմոդեռնիստական ստեղծագործության, ԱԼՄ-ի արտադրանքը ստեղծվում է երևակայական «տգետի» համար, բայց այն դիտում ու հասկանում է նաև ինտելեկտուալը՝ իրեն նսեմացած չզգալով։ Պոստմոդեռնիստական արվեստի հետ ԱԼՄ-ի հարազատությունը արտահայտված է նաև ալյուզիաների ու ցիտատների առատությամբ, որ հղում են կատարում Սովետին։ ԱԼՄ-ն վերադրարձրեց մարդկանց կորցրած Սովետը՝ ոչ թե հուշի, այլ երազանքի տեսքով․․․ ԱԼՄ-ն ցույց տվեց ժողովրդի դեմքը առանց շպարի՝ տգեղ ու գերիրական, բոլոր հնարավոր աղավաղումներով։ ԱԼՄ-ն ջարդեց հայ ժողովրդի տաղանդավորության միֆը, որ մեզ խանգարում էր տեսնել ու սիրել մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Ոմանց՝ սնոբներին ու քաղքենիներին, հազիվ թե երբևէ դա հաջողվի։ Օգտագործելով զանգվածային մշակույթի տեխնոլոգիաները՝ ԱԼՄ-ն չի հանդիսանում զանգվածային մշակույթ բառի բուն իմաստով, ինչպես օրինակ Երգի Պետական Թատրոնը։ Առաջինը՝ այստեղ չկան պրոֆեսիոնալներ, երգիչներից մինչև քաղաքական գործիչներ բոլորը սիրողներ են, երկրորդ՝ արտադրանքն ադապտացված չէ «միջին» հեռուստադիտողի համար, հասցեատերը ինքն է՝ կատարողը։ Երրորդ՝ այն չունի ինկուլտուրիզացիոն- կրթական ֆունկցիա (Տ. Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ հեռուստատեսության նշանակությունը կրթելը չէ), մեր կենցաղ այն չի ներխուժում կպչուն հիթի պես, այլ գոյություն ունի իրական կյանքին զուգահեռ աշխարհում։ Եվ վերջապես՝ ԱԼՄ-ի արտադրանքը կոմերցիոն չէ։ Այն վաճառվում է միայն հեղինակի վրա (երգի ձայնագրությունը՝ կատարողի, քաղաքական հաղորդման տեսագրությունը՝ քաղաքական գործչի և այլն) ։ Սա մի իսկական մարտահրավեր է սպառողական հասարակությանը։»: Ոսկանյանի հոդվածից այս մեջբերումը պատճենված է ««Իմպիչմենտը» որպես պոստմոդեռնիստական նախագիծ» հոդվածից (2007), որտեղ մշակութաբան Վարդան Ջալոյանը վերլուծում է «Իմպիչմենտ» շարժումը՝ սիտուացիոնիզմի, պոստմոդերնիզմի և, առանձին, մշակութային պոստմոդերնիզմի հետ հարաբերության մեջ։

Ադրբեջանը Իրան է վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված վարորդներին

Ադրբեջանը Իրան է վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված վարորդներին

- Ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք․․․

Թուրքիան ռուսաստանցի չեչեններին մեղադրում է լրտեսության մեջ

Թուրքիան ռուսաստանցի չեչեններին մեղադրում է լրտեսության մեջ

Հետաքննությունը պնդում է, որ կասկածյալները հարձակում են նախապատրաստել Թուրքիայում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա․․․

Հայաստանի հին ու նոր հասարակական դաշինքներն ու հատուկ raison d'être-ի վտանգավոր փնտրտուքը 

Հայաստանի հին ու նոր հասարակական դաշինքներն ու հատուկ raison d'être-ի վտանգավոր փնտրտուքը 

Ղարաբաղցիները, որպես կանոն հայաստանցիների հետ միասին, դիտարկվել են որպես Ղարաբաղը հայկական պահող կամ անկախացնող միջոց․․․

Խոշոր ավտովթարի նոր մանրամասները

Խոշոր ավտովթարի նոր մանրամասները

Երևան-Գյումրի ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ առավոտյան մարդատար միկրոավտոբուս էր կողաշրջվել, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում․․․

Ադրբեջանում մահմեդական գործիչների են ձերբակալել

Ադրբեջանում մահմեդական գործիչների են ձերբակալել

Իրավապաշտպանները կարծիք էին հայտնել, որ Իբրահիմօղլուի հանդեպ նման հետաքրքրությունը կարող է կապված լինել Ադրբեջանի և Իրանի...

5 զոհ, 13 վիրավոր. խոշոր ավտովթար Երեւան-Գյումրի ճանապարհին

5 զոհ, 13 վիրավոր. խոշոր ավտովթար Երեւան-Գյումրի ճանապարհին

Մարդատար «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․․․

Հայաստան է վերադարձել հինգ գերի

Հայաստան է վերադարձել հինգ գերի

Ադրբեջանից առ այսօր վերադարձել են 113 (ռազմա)գերիների։ Բաքվում քրեական գործերով հիմնականում անցնում են Խծաբերդից․․․

Հայաստանը կորցրեց, տարածաշրջանը կորցրեց Գեորգի Վանյանին

Հայաստանը կորցրեց, տարածաշրջանը կորցրեց Գեորգի Վանյանին

Պետություն, պաշտպանիր կանանց․ ակցիա Երևանում

Պետություն, պաշտպանիր կանանց․ ակցիա Երևանում