Եթե մարդ պայքարում է երջանկության համար և շաբաթվա այլ լուրերը
- Ռուսը ձեռներս բռնել ա, թուրքը մորթել, - За дружбу вековую, thank you Biden, - Կալոշ․․․
Զինվորի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն կասկածվում է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու մեջ։
Ստացվեց, որ ամենավատ պատերազմը ամենավատ բանակցություններից լավ է
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում էր օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին։ Նրա ելույթներից մեկը, որ հետևեց Տիգրան Ուրիխանյանի հարցին, նվիրված էր Ղարաբայան հակամարտության բանակցային գործընթացին կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանին՝ վերջին հարցազրույցի ընթացքում նրա արած հայտարարություններին, նրա պաշտոնավարման տարիներին։ Փաշինյանը սրանով, կարծես, ներկայացնում էր ժառանգված բանակցային իրադրության վերաբերյալ իր գնահատականը, որը հանգում էր ի վերջո նրան, որ իրավիճակն անհույս էր, իսկ պատերազմը՝ անխուսափելի։ Նախկիններին նա մեղադրում էր, որ ասել են, թե «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը», և հայտարարում՝ իր իշխանությունը, անընդունելի համարելով Ադրբեջանին գոհացնող զիջումները, ընտրել էր պատերազմին պատրաստվելու ճանապարհը՝ դրանով իսկ հրահրելով պատերազմը և, ըստ էության, չհասցնելով պատրաստվել։ Վարչապետի պաշտոնականատարի խոսքի սղագրությունը՝ ստորև․ Նիկոլ Փաշինյան․ — Սերժ Սարգսյանը 2017 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասում է բառացի հետևյալը․ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր՝ «Ո՛չ, ավելին պետք է տաք»։ Ես չեմ ասում, Սերժ Սարգսյա՛նն է ասում։ «Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ»։ Ես ձեզ ավելին ասեմ․ Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանը ասում էր՝ «Ոչ»։ ․․․Երբ Սերժ Սարգսյանը օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյո՞ք կարող ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեն ենթադրվող հանրաքվեին։ Ինձ զարմացրեց, որ հանրապետականները արձագանքեցին և ասացին՝ այո, Խորհրդային միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին։ Ֆիքսեցինք սա։ Այստեղ երկու սկզբունքային հարց կա․ Խորհրդային Միության տարիներին, եթե հավատանք մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40 հազար ադրբեջանցի։ Հիմա, եթե այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով ստանում են ԼՂ բնակչի կարգավիճակ, ես հարց եմ տալիս՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։ Որ ես ասում եմ՝ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չէ, չի եղել։ Ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ էլ եղել է։ ․․․Այդ ԼՂ ադրբեջանցի բնակիչները, այդ 40 հազար ադրբեջանցին որտե՞ղ էր բնակվելու ։ Եթե իրենք ԼՂ բնակիչ են համարվում՝ նախկինում ԼՂ բնակիչ լինելու բերումով, երբ նրանք վերագտնում են այդ կարգավիճակը, կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանք բնակվելու են այն նույն տեղերում, ինչ տեղերում բնակվել են նախկինում։ Հարց մեկ։ Երկրորդը․ այդ 40 հազար ադրբեջանցին մասնակցեց հանրաքվեին՝ Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ։ Ենթադրենք՝ 40 հազար ադրբեջանցի մասնակցեց հանրաքվեին և 130 հազար հայ։ 130 հազար հայը ինքնորոշվեց։ Էտ 40 հազար ադրբեջանցին կարա՞ ասի՝ գիտեք ի՞նչ, ուրեմն ես էլ ունեմ ինքնորոշման իրավունք, ես էլ իմ հատվածում եմ ինքնորոշվում։ Կարա՞ ասի։ Հաջորդը․․․ Ինչպե՞ս է որոշվելու հանրաքվեի արդյունքը։ Պետք է արձանագրվի, որ հանրաքվեին պիտի մասնակցի առնվազն այսքան մարդ, կողմ պիտի քվեարկի առնվազն այսքան մարդ և այլն, և այլն։ Այսպիսի հարցեր որոշված եղե՞լ են արդյոք։ Ո՛չ։ Հաջորդ՝ ավելի սկզբունքային հարցը։ Այն թղթում, որ իրենք, իրենց ասելով, պատրաստվում էին ստորագրել, արդյո՞ք ձևակերպված է եղել, թե որտեղ է լինելու հանրաքվեն։ Ո՛չ։ Եվ Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Հաջորդ հարցը․ արդյո՞ք այդ՝ իրենց բանակցած փաստաթղթում, հստակ գրված էր, թե ով է ի վերջո ձևակերպելու հանրաքվեի դրվող հարցը։ Ո՛չ։ Բայց եթե նույնիսկ այս ամենը ընդունենք որպես ընդունելի, պետք է արձանագրել, որ նույնիսկ այս տարբերակին Ադրբեջանն ասել է «Ոչ»։ Նույնիսկ այս տարբերակին, որ, իմ գնահատմամբ, ոչ միայն ազատագրված տարածքներն էր Սերժ Սարգսյանը հրապարակային ասում, որ տալիս է, այլև Ղարաբաղի կեսը, էլի Ադրբեջանն ասել է՝ «Ոչ»։ Եվ այս ամբիոնից սրա մասին ասել է ինքը՝ Սարգսյանը, որ «Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար»։ 2018 թվականի ապրիլի 17-ին։ Բա էտ ինչի՞ մասին էր ասում։ Նաև ասում էր, որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու փորձեր չի անի։ Հիմա մեզ մեղադրում են, ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, դուք ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք։ Պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս է, մենք էլ մյուս կեսն ենք տալի՞ս, որպեսզի պատերազմ չլինի։ Այս պատմությունը 2008 թվին չի սկսվել, այս պատմությունը 1998-ին է սկսվել, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ Դե եկեք պարզենք՝ ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը, ով է հողատուն։ Ես ասում եմ՝ դուք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք <․․․>։ Մենակ այն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ «զանգում ենք գեներալներին, ասում ենք՝ արա, ձեր թշնամին էդտեղ չի, ձեր թշնամին ստեղ ա»։ Ստեղ ուներ Ադրբեջանը թշնամի և դուք ունեիք թշնամի։ <․․․> Սա ինչի՞ համար եմ ասում։ Ի պատասխան այն մեղադրանքներին, որ պատերազմից պետք էր խուսափել։ Պատերազմից խուսափելու համար Ղարաբաղի էն մյուս կեսն էլ է տայինք ու էլի կասեին՝ «Ոչ»: Ամենամեծ դավաճանությունը գիտե՞ք որն է։ Ես նախորդ անգամ էլ եմ ասել։ Իրենք ասել են՝ ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը։ Իրենք ոչ միայն գենետիկ վախ են ներշնչել մեր ժողովրդին պատերազմի նկատմամբ, այլև հակառակորդին ցույց են տվել, իբր մեր հանրությունը վախենում է պատերազմից։ Եվ միևնույն ժամանակ չեն պատրաստվել պատերազմին։ 2016-ին պարզվել է, որ մեր զենքերը 80-ականների են։ Այս ամեն ինչը հո՞ միաշերտ չի։ Հլա ինչքան շերտեր կան։ Լավ, գոռացեք։ Մի ամիս, երկու ամիս․․․․ «Հողատու, դավաճան», չգիտեմ ինչ։ Դե եկեք նայենք՝ ով է։ Փաստերով նայենք։ Դո՛ւք եք։ Ձեր Բադեն-Բանդենների համար դուք ծախել եք Հայաստանը, դուք ծախել եք Ղարաբաղը։ Հարց․ — Ձեր պատաասխանից ստացվում է, որ մենք այլ տարբերակ չունեինք 2018-ից սկսած, քան պատրաստվել պատերազմի։ Արդյո՞ք մենք ունեցել ենք հնարավորություն և կարողացել ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմին։ Փաշինյան․ — Ձեր ուղիղ հարցին ուղիղ պատասխանը «Այո» է։ Բայց պատերազմին պատրաստվելը ունի նրբություններ։ Որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ։ Ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի։ Ինքը հասկանում է, որ երբ դու այդ գիծն անցար, քո պոտենցիալը աճելու է։ Եվ հասկանում է, որ ճիշտ տեղը խփելու հենց այդ գիծն է, որ դու չհասցնես և մնաս 80-ականների զենքի մակարդակին։ Սա էլ է պատերազմի հրահրում․․․ Երբ դու քո բանակը զարգացնում ես, դու չես կարող այն զարգացնել թաքուն․․․ Սպաների աշխատավարձ է բարձրացվում էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետայինների ծնողները, ենթասպաների և շարքայինների ծնողները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում - սա մարտունակության հետ կապված հարց է, ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ․․․ ՍՈՒ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է։ Հարվածը հասցվել է այն պահին, երբ ՍՈՒ-ն եկել է, բայց․․․ ես այդտեղ մի անգամ թվերը խառնել եմ՝ դեկտեմբերին է եկել 2019 թվականի, բայց մեր օդաչուներն ինքնուրույն առաջին թռիչքը իրականացրել են 2020-ի մայիսին, և սպառազինությունն էլ դեռ ամբողջական չի եղել։ Հակառակորդը հասկանում է, որ դա է ճիշտ կետը։ Այո, ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով մենք հրահրել ենք պատերազմը․․․ Եվ սա է նրբությունը։ Մենք վերլուծել ենք 2016-ից 2018-ն ընկած ժամանակահատվածը և 2018-ից 2020-ն ընկած ժամանակահատվածը։ Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել։ Ամրաշինական կառույցները 18-ից 20 թվականի ընթացքում ավելացել են 1․8 անգամ։ Զինվորների կենցաղի ապահովման կառույցները (դիրքերում ծառայության պայմանները) 2․7 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս։ Հավաքովի գետնատնակների թիվը՝ 5․9 անգամ։ Ապաստարաններ՝ 55 անգամ։ 55 անգամ աճել է։ Քառատև հավաքովի գետնատնակներ՝ 55 անգամ։ Երկաթբետոնե կոնստրուկցիաներով տնակներ՝ 64 անգամ։ Պաշտպանիչ հողաթմբեր՝ 1․3 անգամ։ Ռազմական ճանապարհներ՝ 1․4 անգամ։ Հրաձգային զենքեր և մերձամարտի միջոցներ՝ 1․8 անգամ։ Հրետանային միջոցներ՝ 7․3 անգամ։ Օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3․5 անգամ։ Ավտոմոբիլային տեխնիկա՝ 2․3 անգամ։ Ինքնաթիռային և կոպտեր տեսակի ԱԹՍ-ներ՝ 6․8 անգամ։ Տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Այո, մենք պատերազմի պատրաստվել ենք։ Բայց պատերազմի չեն պատրաստվում այնպես, որ «Ժողովուրդ ջան, գիտե՞ք ինչ, մենք պատերազմի ենք պատրաստվում»։ ․․․Այո։ Եվ դրանով դրդել ենք։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, էլ չեմ ասում ուրիշ՝ հազարումի մանր-մունր հարցեր, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու ու մենք բյուջե ենք բացել, որ գնդի հրամանատարները կենցաղային հարցեր լուծեն <․․․> Այո, պատրաստվել ենք պատերազմի և դրդել ենք պատերազմ։ Հարցը՝ արդյո՞ք Փաշինյանը մինչև պատերազմը և հատկապես պատերազմի ընթացքում չգիտեր այն մասին, որ բանակցային իրավիճակն անհուսալի է, իսկ պատերազմին «80-ականների զենք ունեցող բանակը» պատրաստ չէ, չհնչեց։
Տեր-Պետրոսյանը Քոչարյանից ու Սերժից դեռ հույսը չի կտրել
Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է միավորվել՝ «անկախ նախկինում ունեցած տարաձայնություններից»․․․
Պատերազմից ի վեր տրվել է 3396 մահվան վկայական․ Ավանեսյան
Հայկական կողմը մինչ այժմ հրապարակել է պատերազմում զոհված 3029, իսկ ադրբեջանական կողմը՝ 2881 զինվորի անուն։
Մեր վախն ու ատելությունը պետք չէ շփոթել ռազմավարության հետ
․․․(ա) փափաքելին, սակայն անկարելին հետապնդելով չկորսնցնենք ընդունելին եւ կարելին, (բ) նախ պէտք է լաւ ըլլանք, որպէսզի կարելիութիւնը ունենանք շատ լաւ ըլլալու։
19-ամյա զինվորը սպանվել է ծառայակցի կողմից. ՊՆ (թարմացված)
Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։
Ալիևի ընդդիմախոսի դին գտել են ստամբուլյան ծովում (թարմացված)
Անարխիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի մարմինն անցյալ գիշեր գտել են Ստամբուլի ափամերձ ջրերում․․․
Երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը լրատվամիջոցները կարող են վիճախաղեր գովազդել
Լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդի․․․
Բաքվից Երևան են վերադարձել ևս 3 հայ ռազմագերիներ
Մինչ այս Հայաստան է վերադարձել 72 (ռազմա)գերի
Կապանում առաջին իսկ նիստին երկու սիրիացի դատապարտվել են ցմահ
Նրանք մեղադրվում էին վարձկանության, միջազգային ահաբեկչության և մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների մեջ․․․
Ղազանչիի գյուղապետը շուրջ 6 միլիոն դրամ է յուրացրել․ԱԱԾ
Քրգործ է հարուցվել 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը)մի քանի կետերով: