2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Վերադարձրեք նվերը․ Ամուլսարի պայքարը շարունակվում է․ կոչ և հայտարարություն

Վերադարձրեք նվերը․ Ամուլսարի պայքարը շարունակվում է․ կոչ և հայտարարություն

«Լիդիանը» այն ընկերությունն է, որը հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին․․․

Ադրբեջանին Եվրոպական պարլամենտում պատժում են նաև հայերին վտարելու համար

ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի հարաբերությունները՝ խավիարային դիվանագիտությունից դեպի ժամանակավոր խզում

Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին

Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին

Փողոցում բարիկադներ էին՝ մի կողմում բարեկամներն ու ընկերներն էին, մյուս կողմում՝ հարկադիր կատարողները, որոնք եկել էին «ազատելու» բանկային պարտքի դիմաց խլված բնակարանը

Ղրղազստանի անկախ լրագրողները աննախադեպ հարձակման են ենթարկվել

Ղրղազստանի անկախ լրագրողները աննախադեպ հարձակման են ենթարկվել

Լրագրողներից 9-ին մեղադրում են «անկարգությունների կոչերի», 2-ին՝ որպես  «անկարգություններ կազմակերպելու» համար՝ 5-ից 8 տարի

Մարդկանց փակել են Պաղեստինում ու շարունակում են սպանել

Մարդկանց փակել են Պաղեստինում ու շարունակում են սպանել

Գազայի բնակիչներից 378 հազարը ապրում են սովամահության, 939 հազարը՝ սովի եզրին։ Ջրատարներից 2-ը փակ են, 1-ը՝ վթարված։ Կա համաճարակի վտանգ։

Մոսկվան պնդում է խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը

«Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսք չկա, բայց Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները՝ պնդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ հաստատելու թեմային, ընդ որում՝ վարչապետ Փաշինյանը ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրյան միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի մասին երբևէ չի խոսվել այն պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հայտարարությունում, որը ստորագրվել է 2020-ի նոյեմբերի 9-ին և որը դադարեցրել է պատերազմը, ասվում է՝ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները», - այսօրվա ասուլիսին նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Օրեր առաջ Իլհամ Ալիևտ նախընտրական հարցազրույց էր տվել ադրբեջանական հեռուստաընկերությունների, որում, ի թիվս այլ սպառնալիքների, հայտարարել էր՝ եթե Սյունիքում «միջանցք» չբացվի, ապաշրջափակում չի լինի։ « մեզ պետք է անխոչընդոտ անցում տա Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է անցնեն առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», – ասել էր Ադրբեջանի առաջնորդը։ Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները ոտնահարվել և արդեն անվերադառնալիորեն չեղարկվել են Ադրբեջանի կողմից՝ Ալիևը, խոսելով «միջանցքի» բացման մասին, առաջարկել էր հենվել հենց այդ պայմանագրի վրա․ «Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհի 42-43 կմ հատվածի անտվանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, և այդ պարտավորությունը պետք է կատարվի»։ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական նախագիծը ուղղակի նկրտում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել էր Հայաստանի դիրքորոշումը՝ ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և իրավազորության, փախադարձության սկզբունքների վրա։ «Բառային խաղերից դուրս գանք։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային», – նշել է Հայաստանի ղեկավարը։ Արձագանքելով Ալիևի պնդումներին, թե Հայաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է ռուս սահմանապահների վերահսկողության ներքո անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյան հիշեցրել է՝ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա, ավելին՝ այդ հայտարարության երեք կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, իրենց գործողություններով ցույց են տվել, որ այն իրենց համար այլևս գոյություն չունի․ «Չի կարող այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունենա, բայց երրորդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ»։ Լավրովը Փաշինյանի այս ասածներում «տրամաբանություն» չի գտել, փոխարենը վերարտադրել է Ալիևի պահանջների մեծ մասը։ « պարոն Փաշինյանի հայտարարություններին, թե ինքը նույն պայմաններն է ուզում Հայաստանի տարածքով տրանզիտի համար, ինչ կիրառվում է Իրանի տարածքով տրանզիտի պարագայում՝ ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, հազիվ թե այս երթուղիները տեղին է համեմատել։ 2021-ին փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում սահմանվել է, որ ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնցով անցնում են ապաշրջափակված երթուղիները, ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունն ու իրավազորությունը այդ երթուղիների նկատմամբ։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում 2023-ի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաղորդակցությունը այս պայմաններով վերաբացելու շուրջ՝ առաջնահերթորեն երկաթուղու համար։ Սա համաձայնեցվել է, սա քննարկվել է նաև նախագահ Պուտինի հետ Երևանում, երբ նա ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում այնտեղ հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ։ Ես հրաշալի հիշում եմ, թե որքան դրական էր դա ընդունվել, իսկ հետո՝ հոդս ցնդել։ Մենք հասկանում ենք, որ նման հետքայլերը ձեռք բերված պայմանավորվածություններից եզակի բան չեն, բայց թե ինչն է խանգարել ավարտին հասցնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերաբացման սկզբունքների շուրջ այդ պայմանավորվածությունները՝ չգիտեմ», - նշել է Սերգեյ Լավրովը" Այնուհետև ռուս դիվանագետը կրկնել է իր ղեկավարած կառույցի՝ վերջին շրջանի նարատիվներից մեկը, որ Արևմուտքը իր աշխարհաքաղաքական շահերն է առաջ տանում Հարավային Կովկասում։ Ակնարկ է արվել, թե այդ շահերին տուրք է տալիս Հայաստանը։ «Ես վստահ եմ, որ այս հաղորդակցության վերաբացումը այլընտրանք չունի, դրա չափանիշները ամրագրված են եռակողմ պայմանավորվածության մեջ՝ երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով Ռուսաստանի ՍԴԾ-ի վերահսկողության ներքո», - շարունակել է Լավրովը՝ եզրափակելով․ «Այնտեղ սկզբունքային առումով համաձայնեցված են նաև սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերը՝ Ադրբեջանից Հայաստան մուտքին և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքին»։ Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, «որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը»․ «Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»։ Իլհամ Ալիևը մինչ այս հրապարակավ մերժել է նաև խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։ Ալիևը հարցադրել է Հայաստանի մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր տարածքի և մայրաքաղաք Երևանի պատկանելիությունը, սահմանազատման համար նոր պահանջներ առաջադրել։ Բաքուն ամիսներ շարունակ հրաժարվում է միջազգային հարթակներում բանակցություններից, պարբերաբար հայտարարում է գործընթացը երկկողմ ձևաչափով շարունակելու մասին և խոսում խնդրահարույց կետերը, մասնավորապես՝ սահմանազատմանն առնչվող հարցերը, պայմանագրի տեքստից դուրս թողնելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը մեկնաբանել է՝ պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որը կկանխի պատերազմի հնարավորությունը։ «Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է», – նշել էր Փաշինյանը։ կոնտեքստը՝ Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

Ժողովուրդը ժամերով կռիվ էր տալիս բաշկիր բնապահպանի համար

Ժողովուրդը ժամերով կռիվ էր տալիս բաշկիր բնապահպանի համար

Ալսինովը մեղադրվում է «հայերի» դեմ թշնամանք հարուցելու մեջ։ Նրա աջակիցները վստահ են՝ իշխանությունը «վրեժ է լուծում Կուշտաուի համար»։

Սկսվել է քֆուրից, շարունակվել է ծեծով ու գեներալի ինքնապաշտպանական կրակոցներով

Սկսվել է քֆուրից, շարունակվել է ծեծով ու գեներալի ինքնապաշտպանական կրակոցներով

Տղերքը ասել են՝ գեներալ ես, չե՞ս ամաչում հայհոյում ես, Տիրանը մտածել է, որ գեներալի վրով կատակ են անում, ու խփել է

Գումար՝ չդատվելու դիմաց․ բանակից խուսափածների համար օրենքն ընդունվել է

Գումար՝ չդատվելու դիմաց․ բանակից խուսափածների համար օրենքն ընդունվել է

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիներին փողի կամ ծառայության դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։ Պատգամավորներից 61-ը կողմ է քվեարկել, 27-ը՝ դեմ, 6-ը մնացել է ձեռնպահ։ Զինվորական ծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն այսուհետ կարող են — ծառայել բանակում՝ 2 տարվա (24 ամսվա) փոխարեն 2․5 տարի (30 ամիս), — ծառայել 15 ամիս և զորացրվել՝ վճարելով ավելի քան 2 միլիոն դրամ, — ծառայել 7․5 ամիս և զորացրվել՝ վճարելով 5 միլիոն դրամ, — ազատվել զինծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։ Պաշտոնական տվյալների համաձայն, պարտադիր զինծառայություն չանցած և 27 տարին լրացած մոտ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Հայկ Սարգսյանը առաջարկում է «հրաժարվել հայրենադարձվող տղամարդկանց դատելու քաղաքականությունից», փոխարենը՝ տանել նրանց բանակ կամ ազատել տասնյակ հազարավոր դոլարների դիմաց։ «Գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Այսինքն, գործող կարգավորումներով 27+ տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման ՔՕ 461-րդ հոդվածով, մինչև 5 տարի ժամկետով», - նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասել էր Սարգսյանը։ Նրա հեղինակած և այսօր ընդունված օրենքով զինծառայությունից խուսափածների համար՝ 1․ բարձրացվել է զինապարտության տարիքային շեմը (27-ի փոխարեն՝ մինչև 37 տարեկանը) Առաջ կարող էին զորակոչել միայն մինչև 27 տարեկանը, այժմ բանակից խուսափած տղամարդկանց կարող են բանակ տանել մինչև 37։ Ինչո՞ւ մինչև 37-ը, այլ ոչ, օրինակ, մինչև 67-ը։ Որովհետև քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածը վաղեմության ժամկետ ունի՝ մոտ 10 տարի։ Այսինքն՝ եթե քաղաքացին լքել է Հայաստանը և խուսափել ծառայությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հետախուզում հայտարարվել, վաղեմության ժամկետի հիմքով մոտ մոտ 10 տարի անց այդ հետապնդումը ինքնին դադարելու է։ 2․ երկարաձգվել է ծառայության ժամկետը (2 տարվա փոխարեն՝ 2․5 տարի) Առաջ պարտադիր զինվորական ծառայությունը տևում էր 2 տարի։ Նոր օրենքով բանակից խուսափածները չդատվելու համար պետք է ծառայեն 2-ի փոխարեն 2․5 տարի։ Հավելյալ կես տարին՝ որպես պատիժ։ 3․ սահմանվել են տարիֆներ՝ փողի դիմաց բանակից ամբողջությամբ կամ մասսամբ ազատվելու համար Սա, ի դեպ, նորություն չէ՛։ Մինչև 2020 թվականը բանակից խուսափած 27+ տարեկան տղամարդիկ կարող էին վճարել և պատասխանատվությունից ազատվել մոտ 4 անգամ ավելի ցածր գնով։ 2004 թվականին ընդունված օրենքը մանկահասակ կամ չափահաս տարիքում Հայաստանը լքած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին (սպայական կազմի համար՝ 35 տարին) լրացած քաղաքացիներին հնարավորություն էր տալիս վերադառնալ, ընդամենը 3․6 միլիոն դրամի տուրք վճարել և ազատվել քրեական հետապնդումից։ 2020-ի պատերազմի նախաշեմին այս օրենքը փոխվել էր՝ որոշվել էր, որ զորակոչից խուսափելու համար Հայաստանը լքած բոլոր տղամարդիկ հայերիք վերադառնալուն պես պետք է դատվեն։ Ճիշտ է՝ 2021 թվականին նրանց նկատմամբ համաներում էր հայտարարվել, հետագայում հարուցվել էին նոր քրեական գործեր։ Այժմ տարիֆները բարձրավել են՝ չծառայելու և չդատվելու համար մինչև 27 տարեկանը ձգած քաղաքացիները պետք է 4 անգամ ավելի շատ վճարեն՝ 15 միլիոն դրամ։ Կամ էլ պետք է հետ գան Հայաստան ու, ամեն դեպքում, ծառայեն։ Թե արտասահմանում գտնվող քանի հայաստանցի կկարողանա այսչափ գումար մուծել՝ Հայաստան վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու համար, պարզ չէ։ Օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս տարբերակներից կօգտվի 500-ից 1000 քաղաքացի։ «Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով նրանց քրեական գործը կառճվի, թե՞ ուզում ենք, որ գան՝ ծառայեն կամ գումար վճարեն։ Սա է մեր ընտրությունը, որը պետք է անենք», – հայտարարում էր իշխանական պատգամավորը։ կարդալով 11 տարեկան տղայի հայրիկի մտքերը Բանակում ծառայողների թիվը, ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի, տարեց տարի նվազում է։ Վերջին 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար»: Զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում. «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»: Սա առաջին անգամն էր, երբ պաշտոնական մակարդակով նման վիճակագրություն է հրապարակվում։ Զինծառայողների թվի կրճատման պատճառները տարբեր են։ Դրանցից մեկը արտագաղթն է՝ ծնողները մինչև 18 տարեկանը լրանալը իրենց տղաներին տանում են արտերկիր, որ պաշտպանեն բանակից։ Օրենքի հեղինակը առաջարկում է ընդունել, որ քրեական պատասխանատվություն սահմանելը չի կանխում արտագաղթը, չի նպաստում ծառայողների թվի աճին։ Հունվարի 11-ի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում, օրինակ, իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարում էր՝ եթե օրենքը ընդունվի, ամեն մեկ վերադարձողի հաշվով 100 գնացող ենք ունենալու։ «Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք, որ օրենքն ամբողջական լիներ եւ ընդգրկեր ողջ հասարակությունը, - հարցնում էր Աղազարյանը․ - Միգուցե վերջին երկու կետը հանենք և օրենքը տարածենք ողջ հասարակության վրա: Այդ դեպքում այսօր 11 տարեկան տղայի հայրիկը կմտածի՝ ոչինչ, իր տղան կմեծանա, ինքը մի քիչ գումար կաշխատի, տղան 6 ամիս կծառայի, այսքան գումար կվճարի, էլ դադարգյուն չեն լինի, չեն ընկնի ռուսաստանները, ամերիկաները, ֆրանսիաները: Միգուցե այդ տարբերակով գնանք, որ արդարությունը ապահովվի՞», - հարցնում էր Աղազարյանը՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի, որ Սարգսյանի առաջարկած օրինագիծը չընդունվի։ Սարգսյանը հակադարձում էր՝ «մինչեւ 2019 թվականը ունեցել ենք օրենք, որը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել շատ ավելի քիչ գումար, քան ես եմ առաջարկում, և ազատվել քրեական պատասխանատվությունից: Սույն օրենքը ուժը կորցրել է: Հիմա 2024 թվականն է՝ ավելի քան 5 տարի որևէ կարգավորում չի եղել, որ քաղաքացին կարող էր խուսափել, հետո գալ ծառայել : Ձեր տրամաբանությամբ՝ այս ընթացքում որևէ մեկը չպետք է խուսափեր, բոլորը պետք է զորակոչվեին: Բայց փորձը ցույց է տվել, որ 2019-ից շատ ավելի մեծ թվով քաղաքացիօներ են խուսափել պարտադիր զինծառությունից և նրանց թիվը շարունակել է աճել: Այսինքն, այս օրենքի բացակայությունը չի կանխել արտագաղթը: Այս օրենքը լինի, թե ոչ՝ խուսափողների թիվը չի պակասել, հակառակը, աճել է»: Իշխանական պատգամավորը պնդում էր՝ բանակից խուսափող միևնույնն է լինելու են, մենք պետք է չկորցնենք նրանցից փող գանձելու հնարվորությունը․ «Մենք այսօր ունենք 28-30 տարեկան քաղաքացիներ, որոնք ենթադրաբար զբաղվում են բիզնեսով, սպորտով, բժշկությամբ․․․ Նրանք կցանկանան ծառայել մեկ ամիս կամ չծառայել՝ վճարելով մեծ գումար: Մենք չպետք է կորցնենք այս հնարավորությունը: Հակառակ դեպքում այս քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, կշարունակեն ապրել այնտեղ եւ կօգտվեն վաղեմության հնարավորությունից»:

Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

«Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին». Ադրբեջանը տարածներ, ռուսական միջանցք, «պատմական քարտեզներ» է պահանջում․․․

Այս անգամ զինվորի դին հանել են ձյան միջից

Այս անգամ զինվորի դին հանել են ձյան միջից

Արդյո՞ք զինվորը մենակ է եղել, ի՞նչ պայմաններում է վերադարձել դիրքերից, արդյո՞ք մեքենայով է եղել, թե՞ ոտքով՝ հարցերին ՊՆ-ից չեն էլ պատասխանում

Կոտրել են Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը

Epress.am-ի ֆեյսբուքյան էջերը՝ և՛ հայալեզուն, և՛ ռուսալեզուն, հաքերային հարձակման են ենթարկվել։ Խմբագրությունը էջերին հասանելիություն չունի։