Home / Դատարան / Ղրղազստանի անկախ լրագրողները աննախադեպ հարձակման են ենթարկվել

Ղրղազստանի անկախ լրագրողները աննախադեպ հարձակման են ենթարկվել

Կոռուպցիայի դեպքերի բացահայտմանն ի պատասխան Ղրղզստանի իրավապահ համակարգը լրագրողների զանգվածային ձերբակալումներ է սկսել։ Հունվարի 16-ին ձերբակալել են 11 մարդու, որոնք տարբեր տարիներին համագործակցելում էին ղրղզալեզու «Այթ Այթ Դեսե» և ռուսալեզու «Թեմիրով Live» լրագրողական նախագծերի հետ։

Լրատվամիջոցները զբաղվում են հետաքննություններով։ «Թեմիրով Live»-ը, օրինակ, բացահայտել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մանիպուլյացիաները 2021-ի ապրիլին ղրղզա-տաջիկական սահմանային բախումների վերաբերյալ։ Այդ էսկալացիայի արդյունքում 36 ղրղզստանցի է զոհվել։ Լրագրողները պատմել են նաև, թե ինչպես է ԱԱՊԿ ղեկավարի ազգականը տիրացել նավթային գործարանին։ Բացի դա, լրագրողները հարթակ էին տրամադրում վերլուծաբաններին և քաղաքագետներին, որոնք չէին սպասարկում նախագահ Սադիր Ժապարովին։

Սկզբից ոստիկանները լրատվամիջոցի ղեկավար Բոլոթ Թեմիրովի մոտ «թմրանյութեր հայտնաբերեցին», խմբագրության աշխատակիցներին սպառնում և անընդհատ հարցաքննությունների էին տանում-բերում։ «Թմրանյութերի գործով» Թեմիրովը արդարացվեց։ 2022-ին նրան մեղադրեցին փաստաթղթեր կեղծելու և սահմանը անօրինական հատելու մեջ։ Առիթը՝ Թեմիրովի ռուսաստանյան քաղաքացիություննէ, որը նա ստացել է 2001 թվականին։ Ղրղզստանի օրենքով այլ քաղքաքացիության ստացումը չի նշանակում ղրղզականի չեղարկում։ Բայց Թեմիրովին արտահանձնեցին Ռուսաստան, զրոյացրեցին խմբագրության բանկային հաշիվները։

Հունվարի 16-ին ձերբակալված լրագրողներից 9-ին մեղադրում են որպես «անկարգությունների կոչեր հնչեցնողների», իսկ երկուսին՝ Մահաբաթ Թաջիբեկ քըզըին և ակըն (աշուղ) Ազամաթ Իշենբեկովին, որպես  «անկարգությունների կազմակերպիչների»։ Նրանց սպառնում է 5-8 տարի ազառազրկումը։ Տեղի լրագրողական համայնքը, մի քանի պատգամավոր և միջազգային մեդի կազմակերպությունները դատապարտել են լրոգրողների ձերբակալությունները և պահանջել ազատել նրանց։

Իշխանությունները ճնշումներ են գործադրում նաև 24.kg պարբերականի աշխատակիցների վրա։ Խմբագրությունը խուզարկել են «պատերազմի քարոզ» գործի շրջանակներում։

2023-ի սեպտեմբերին իշխանությունները արգելափակել էին «Կլօօպ Մեդիա» կայքը։ Ճնշումների մասին ե պատմել նաև «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության՝ «Ազատտըքի», աշխատակիցները։ Որպես «պատերազմի քարոզիչ» դատական հետապնդման է ենթարկվել Kaktus.Media նախագիծը, որը այնուհետև փակվել է։