Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված 119 գործողություններից միայն 43-ն է ամբողջությամբ կատարվել։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակը (ՀՔԱՎ), որը ՀՀ Կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին հաստատված ծրագրի իրականացման ընթացքը՝ 2014-2016 թթ.-ի համար:
Կազմակերպությունն իր տեղեկանքը կազմել է պատասխանատու պետական մարմիններից հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
«Գործողությունների գերակշիռ մասի համար պատասխանատու են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունները և ՀՀ Ոստիկանությունը: Ըստ այդմ էլ՝ ամենից շատ չիրականացված գործողություններ են արձանագրվել վերոնշյալ նախարարությունների կողմից», ֊ ընդգծում են զեկույցի հեղինակները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մի շարք գործողություններ ու արդյունքներ հստակ ու չափելի չեն ձևակերպված, ինչը դժվարացնում է ոչ միայն դրանց կատարումը, այլև գնահատումը: Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվություններն այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ