հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Հայաստանում գնաճը 6 անգամ բարձր է, քան ներկայացվում է

Հայաստանում գնաճը 6 անգամ բարձր է, քան ներկայացվում է

Գնաճը Հայաստանում կազմում է առնվազն 15 տոկոս։ Այս մասին հունվարի 16-ին «Սոցիալական ճգնաժամ. թանկացումներ, հարկային բեռի ավելացում» թեմայով ասուլիսի ժամանակ խոսել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Իրականում պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում ցանկացած ապրանքատեսակի և նաև ամենօրյա օգտագործվող կամ սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքի գնի ցանկացած բարձրացում չի կարող ուղղակի անտեսվել։ Եվ եթե վերցնենք այս 4000 ապրանքնատեսակները բերենք փոքրացնենք 50-ի մոտ, իրականում կստացվի, որ մենք ունենք ոչ թե 2․5 տոկոս գնաճ, այլ մինիմում՝ 15 տոկոս։ Եվ սա է պատճառը, որ իրականում դժգոհությունները շատ են», – ասել է Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով՝ դեռ 2017֊ին ԱԺ֊ում բյուջեի քննարկման ժամանակ իշխանություններին հայտնի է եղել գնաճի սպասվելիք այս ցուցանիշները։ «Կարելի է ասել, որ այս բյուջեն թանկացումների մասին բյուջե էր, քանի որ բոլորս հասկանում ենք, ինչ է ակցիզային հարկի ապրարնքադրույքաչափի ավելացումը նշանակում։ Իրականում պատկերը հայտնի էր դեռ բյուջեի քննարկման ժամանակ։ Եթե այս տեմպերով գնանք, առաջիկա երեք ամսում, օրինակ, բենզինի գների հետ կապված որևէ գնանկում չի լինելու՝ ելնելով միջազգային շուկայից։ Սրա հետ կապված մեկ հանգամանք ևս պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության մոնոպոլ վիճակը», – ասել է Խաչատրյանը։