«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանն ազատ կարձակվի 50 միլիոն գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լուսիեն Սահակյանը։
Վարդանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 4-ին։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ (Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը)
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձանց հետ առևանգել է իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:
Հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում Արամ Վարդանյանը հայտնաբերվել և կալանավորվել էր։