Կա կարծիք, որ Ջավախեթիում ապրում է առանձնահատուկ ընտրազանգված, որը միշտ լոյալ է եղել իշխող կուսակցության հանդեպ։ Այդ տարածաշրջանի առանձնահատկությունը ոչ միայն էթնիկական կազմի մեջ է (այնտեղ հիմնականում ապրում են հայեր), այլ նաև թվում է, թե քաղաքական գործընթացներում զարգացման բացակայության մեջ։ Սակայն ներկայիս նախագահական ընտրությունները, Sova.news-ի թղթակից Քրիստինե Մարաբյանի կարծիքով, մասամբ իրավիճակը փոխել են։ Ախալքալաքում արթնացել է ընդդիմությունը։
Վրաստանի նախագահի թեկնածուների անթիվ խոտումները և կարգախոսները հազվադեպ են հասնում Ախալքալաքի բնակիչներին։ Վերջին մի քանի տարիներին կենտրոնական իշխանությունները ճանապարհներ են կառուցել և բարեկարգել են ենթակառուցվածքները, սակայն գլխավոր խնդիրը մնում է անփոփոխ․ այս տարածքի բնակիչները, գերազանցապես էթնիկ հայերը, պետական լեզվին վատ են տիրապետում։
Միակ թեկնածուն Զուրաբ Ջապարիձեն է, որը իր պոտենցիալ ընտրազնգվածին դիմել է իրենց հասկանալի լեզվով։ «Գիրչի» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդը տեսահոլովում խոսել է տեղական հայկական բարբառով։ Ճիշտ է, շատ հասցեատերերի այն չի հասել։ Ավելի ճիշտ, նախագահի թեկնածուին լսել են միայն ֆեյսբուքի օգտատերերը, և ավագ սերունդը հիմնականում խաղից դուրս է մնացել։
Ախալքալաքի մեծահասակները, ինչպես և Վրաստանի այլ քաղաքաներում, տեղեկատվությունը ստանում են հեռուստացույցից։ Տարաշրջանի առանձնահատկությունն էլ իր ազդեցությունն է թողնում։
Ջավախեթիում ոչ-ոք վրացական հեռուստաալիք չի նայում։ Դրա համար քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում կենտրոնում, հազվադեպ են հասնում այդ շրջաններ։
Այն թեկնածուները, որոնք այս կամ այն չափով հասկանում են այս առանձնահատկությունը, հույսները դնում են նախընտրական պաստառների կամ ընտրազանգվածի հետ հանդիպումների վրա։
Ավելի քան մեկ ամիս առաջ շատ տների և հաստատությունների պատերին հայտնվեցին քաղաքական գործիչների նկարներ։ Առաջիններից էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դաշնակից, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Դավիթ Բակրաձեն նկարը։
Դրան հետևեց նախկին նախագահի այժմյա դաշնակից «Միասնական ազգային շարժման» կուսակցությունից Գրիգոլ Վաշաձեն։
Ավելի ուշ հայտնվեցին անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մեծ և ոչ այնքան մեծ պլակատները, որը նախապես ստացել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը։ Իսկ բոլորովին վերջերս Ախալքալաքի բնակիչները տեսան նաև խորհրդարանի նախկին նախագահի նկարները։ Դավիթ Ուսուպաշվիլին դեռ ո՛չ աջակիցներ ունի, ո՛չ շտաբ։ Պաստառներն Ախալքալաքում փակցրել էր նրա հարազատ եղբայրը։
«Դավիթի բյուջեն ընդամնեը 15 000 լարի է (ավելի քան 5 500 դոլար), դա շատ քիչ է։ Շտաբ էլ չունի։ Նա Իռակլի Ալասանյայի (Պաշտպանության նախկին նախարար) կուսակցությունից է, որը ֆորմալ բնույթ ունի։ Նա բոլոր մարզերում չի կարողնաում քարոզել, միայն հեռուստատեսությամբ է ելույթ ունենում։ Միայն «Ռուսթավի 2»-ն է նրան արգելում ելույթ ունենալ։ Իհարկե հաղթելու շանսեր կան։ Եթե չլիներ, իմաստը ո՞րն էր մասնկացելու», -ասում է Ախալքալաքի բնակիչ Գեորգի Ուսուպաշվիլին։
21 թեկնածուների նախընտրական պաստառներն այդպես էլ չհասան քաղաք, անգամ ընտրություններից մեկ շաբաթ առաջ։
Քաղաքականության ողջ էությունը Ախալքալաքում հիմնվում է մի սկզբունքի վրա․ կենտրոնում փոփոխվում է իշխանությունը, բայց տեղում նույն դեմքերն են։ Ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, «Եվրոպական Վրաստանի» աջակիցները կայուն աշխատում են։ Նրա տեղական բջիջը, ինչպես նաև կենտրոնականը, դուրս է եկել «Միասնական ազգային շարժումից»։ Աշխատակազմը փոքր է, բայց ակտիվ։ Շտաբը ղեկավարում է Նինոծմինդայի ոստիկանության նախկին ղեկավար Արսեն Կարապետյանը։
Իսկ ահա «Միասնական ազգային շարժում»-ի նոր աջակիցները հին հակառակորդներից են։ Նրան միացել են «Վրացական երազանք»-ի նախկին անդամները՝ Ռասյան ընտանիքի գլխավորությամբ։ 2012-ին Ռասյանը պայաքրել է Սահակաշվիլիի կուսակցության դեմ, որոնց պատճառով անգամ հետապնդումների և ճնշումների է ենթարկվել։ Սակայն հիմա Ռասյանը նորից ընդդիմության մեջ է։
Միևնույն ժամանակ, Ախալքալաքի կենտրոնում իշխող «Վրացական երազանք»-ի շտաբն ակտիվ քարոզում է անկախ թեկնածու Սալոմե Զուրբիշվիլին․․․