Մինչ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները նոր Ընտրական օրենսգիրք ունենալը մեծ մարտահրավեր էր նախորդ Աժ-ի համար, քանի որ Հանրապետական կուսակցությունը, խորհրդարանական մեծամասնություն լինելով, չէր ցանկանում քվեարկել նոր օրենսգրքին կողմ։ Երկու անգամ հարցը մտավ ԱԺ օրակարգ, սակայն ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցության, այնպես էլ ՀՀԿ-ի և Դաշնակության ջանքերի շնորհիվ ընդամենը 1 ձայնի պակասի պատճառով ընտրական նոր օրենսգիրքը իրողություն չդարձավ։
Ռեյտինգային համակարգ
2018-ի ընտրություններն անցկացվեցին հանրապետական կուսակցության կողմից մշակված ընտրական օրենսգրքով, որտեղ խնդրահարույց ռեյտինգային համակարգը պահպանվեց։ Չնայած այս խնդիրերին՝ ընտրություններին մասնակցեցին 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։ Արձանագրվեց 1483 պատգամավորի թեկնածուի գրանցում, որից 483 կանայք էին։ 2016-ին ընդունված օրենսգիրքը նախատեսված էր Հանրապետական կուսակցության վերարտադրության համար, ռեյտինգային համակարգը նախատեսում էր հնարավորինս մեծացնել մրցակցությունն անգամ սեփական քաղաքական ուժի ներսում և հավաքագրել շատ ձայներ։ 2018 թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով 7-րդ գումարման խորհրդարանում այժմ 132 պատգամավոր կա, որից 30-ը՝ կին։ Գործող ընտրական օրենսգրքով, չնայած բոլոր թերություններին, ստորագրացուցակների հրապարակումը պարտադիր դարձավ, ինչը հնարավոր դարձրեց վերահսկել կրկնաքվեարկությունները, բացակա անձանց փոխարեն քվեարկությունը, ընտրություններին մասնակցած անձանց թիվը։
Անհավասար պայմաններ
Նախընտրական ֆոնդերով կուսակցությունը կամ դաշինքը կարող է հավաքագրել առավելագույնը 500 մլն դրամ, որը շատ դեպքերում ստեղծում է անհավասար պայմաններ այլ ուժերի համար, ԸՕ-ը պետք է միջին շեմ սահմանի, որը ընդունելի կլինի բոլոր ուժերի համար։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ՀՀԿ-ն ծախսել էր 386 822 000
Ելքը՝ 42 652 000 https://res.elections.am/images/audit/statement02.04.17m.pdf
2018-ին՝ ՀՀԿ-ը ծախսել էր 127,537,000։ Իմ քայլը դաշինքը՝ 275 272 000 դրամ
https://res.elections.am/images/audit/statement09.12.18m.pdf
ՏԻՄ Ընտրություններ գործող ԸՕ–ով
2018 թվականի Տիմ ընտրություններում Աբովյան համայնքում գործող ղեկավար Վահագն Գևորգյանի վերընտրումը քաղաքապետի պաշտոնում անակնկալ էր կառավարող ուժի համար։ Մինչդեռ Իմ քայլը դաշինքը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում բոլոր տեղերում հաղթել, իրենց պարտությունը վերագրեցին ժողովրդավարության նվաճումների շարքին։
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով
ԿԸՀ նկատմամբ տարիներ շարունակ չի եղել վստահություն, ընտրակեղծարարության համատեքստում ժողովուրդը համարում էր, որ այս կառույցում է տեղի ունենում ընտրությունների արդյունքների աղավաղումը, քանի որ մշտապես ՀՀԿ-ն էր հաղթում։
Դիտորդներ և վերահկողություն
2017 թվականի Աժ ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակեղծարարությունը տեղի չէր ունենում ընտրության օրը, այլ կազմակերպված բնույթ էր կրում ընտրատեղամասերից դուրս։ Այդ ժամանակ գրանցվել էին 28 921 դիտորդ, նրանցից որոշները Սերժ Սարգսյանից դրամաշնոր են ստացել ՝ հայտարարելով նրան սատարելու մասին՝ խախտելով ԸՕ-ի 30 րդ հոդվածը։ 2018 թ․արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվել է 17 789 դիտորդ։
Պետք է նշել, որ դիտորդական կազմակերպություններն իրավունք չունեն քաղաքական որևէ աջակցություն ցուցաբերել ընտրություններում դիտորոդական առաքելություն իրականացնելու ժամանակ։ Այս տարիներին անաչառ և անկողմնական դիտրոդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուսերին էր վերհանել ընտրական խնդիրները և կայացնել ուժեղ վերահսկողական ինստիտուտ։ Մինչ դեռ Ընտրական օրենսգիրքը դիտորդների համար որևէ լիազորություն ընտրությունների արդյունքը բողոքարկելու համար չի նախատեսում։
Ընտրողի վարքագիծ
Ընտրողի վարքը տարիներ շարունակ եղել է մանիպուլիատիվ քարոզչության ազդեցության տակ։ Դժվար է ակնկալել, որ ընտրակաշառքի սովոր քաղաքացին միանգամից կարող է վերանայել իր վարքագիծը և կատարել քաղաքական գիտակցված ընտրություն Դիտորդները տարբեր հետազոտական աշխատանքներ են կատարում, որպեսզի հասկանան, թե ինչպես է քաղաքացին ընտրություն կատարում և ում է ընտրում։ Մինչև ընտրությունը քաղաքացու հետ աշխատանք չի տարվում։ Այսօրինակ հետազոտությունները կարող են նաև նպաստել կուսակցություններին գրագետ քարոզարշավ կազմակերպելու համար։ Դիտորդները համարում են, որ, ժողովրդավարության բարձր ցուցիչ է, երբ ընտրատեղամասերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, գրագետ կահավորված են և ջերմաստիճանային պայմաններն՝ ապահովված։
Քաղաքացու որոշում կուսակցության անդամները մինչև հեղափոխություն արդեն իսկ մշակել էին փոփոխությունների ենթակա օրենսդրական փաթեթ, դրույթներից մեկն էլ կուսակցությունների մասին օրենքն էր, որը կսահմաներ ինչ չափորոշիչներով են հիմնվում կուսակցությունները և ում են հաշվետու, ինչ ֆինանսական հոսքեր են մտնում կուսակցության բյուջեն և որտեղ կարելի է ստուգել և վերահսկել դրանք։
2018 թվականի Աժ արտահերթ ընտրություններից անցել է տևական ժամանակ, սակայն ընտրական օրենսգրքի փոփոխության մասին քննարկումները չեն ընթանում Աժ-ում։ Պատգամավորներն աշխատում են դանդաղ շտապիր տարբերակով։
Տեսանյութի հեղինակ՝ Թեհմինե Ենոքյան