Home / Հայաստան / Նամակագրության հրապարակված հատվածում Խաչատուրյանը վիրավորում և սպառնում էր դուստրերին

Նամակագրության հրապարակված հատվածում Խաչատուրյանը վիրավորում և սպառնում էր դուստրերին

Նամակագրության մեջ Միխայիլ Խաչատուրյանն աղջկան «պոռնիկ» է անվանում՝ սպառնալով, որ նա անդադար «ծծելու է»։ Տղամարդը պարբերաբար սպառնում էր ֆիզիկական բռնությամբ։

Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը իր պաշտպանյալի՝ հոր հետ նամակագրությունից մի հատված, ինչպես նաև ձայնային հաղորդագրությունների վերծանումն է հրապարակել։ Հրապարակված նյութերից պարզ է դառնում, որ Միխայիլ Խաչատուրյանն ֆիզիկական բռնության գործադրմամբ էր սպառնում, վիրավորում էր նրանց, այդ թվում՝ անպարկեշտ բառերով, և պարբերաբար սպառնում էր վտարել տնից։

Փաստաբանի կողմից հրապարակված նամակագրության մեջ Միխայիլ Խաչատուրյանը դժգոհություն էր հայտնում, որ իր բացակայության ժամանակ տուն էր գալիս աղջիկները եղբայրը՝ Սերգեյը, իր ընկերոջ հետ։ Անգելինան քաղաքավարի ձևով բացատրում էր, որ Սերգեյը հոր իսկ ցուցումով եկել էր շանը խնամելու համար, իսկ այն մասին, որ բնակարանում էր գտնվում նաև վերջինիս ընկերը, իրենք չգիտեին, քանի որ այլ սենյակում էին գտնվում և քնած էին։

Նամակագրության մեջ Միխայիլ Խաչատուրյանն օգտագործում էր հետևյալ արտահայտությունները․ «Անգելինա, անդադար ծծելու ես», «Ամեն ինչի համար ծեծելու եմ, սպանելու եմ», «Ես ձեր մոր բերանը․․․», ինչպես նաև դուստրերին բոզեր և պոռնեկներ էր անվանում։

Անգելինա, Կրեստինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են իրենց 57-ամյա հոր սպանության մեջ։ Աղջիկներն ընդունել են մեղքը, իրենց դատելու են «նախնական պայմանավորվածությամբ սպանություն» հոդվածով, չնայած քննությամբ հաստատվել է տարիներ շարունակ հոր կողմից կիրառվող ֆիզիկական և սեռական բռնության փաստը։ Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել, շատ հայտնիներ են աղջիկներին սատար կանգնել, այդ թվում նաև System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը։