2015-ի դեկտեմբերի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր ընդունել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած Հ. Ա.-ին Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում տեղավորելու մասին՝ որպես անվտանգության միջոց: Ավելի ուշ՝ 2016-ի հունվարի 18-ին, Հ. Ա.-ի հանդեպ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել էր դատարան, որն էլ փետրվարին որոշել էր ազատել Հ. Ա.-ին ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով քրեական պատասխանատվություն կրելուց և պատժից՝ փոխարենը նրա նկատմամբ դարձյալ կիրառել հարկադիր բուժում՝ հոգեբուժական հաստատությունում: Այս մասին ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։
2 տարի անց դատարանը մերժեց Հ. Ա.-ի նկատմամբ կիրառվող հարկադիր հոգեբուժական հիվանդանոցային բուժումը արտահիվանդանոցայինով փոխարինելու՝ մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի միջնորդությունը: Խնդրին իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում:
2019թ․-ի մայիսի 21-ին դիսպանսերը նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նույն պահանջով։
Ավելին՝ այստեղ