Home / Առողջապահություն / Կորոնավիրուսի 22 նոր դեպք Հայաստանում․ ընդհանուր թիվը՝ 52 (թարմացված)

Կորոնավիրուսի 22 նոր դեպք Հայաստանում․ ընդհանուր թիվը՝ 52 (թարմացված)

Մարտի 16-ին, ժամը 00:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 52 դեպք (որոնցից մեկը՝ արդեն առողջացած). 24-ը հաստատվել է այսօր, 8-ը՝ երեկ (մարտի 15-ին), 7-ը՝ մարտի 14-ին։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, մինչ այժմ իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որոնցից 105-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Մոտ 400 հոգի մեկուսացված է։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/200802917818268/

Հաստատված 24 նոր դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ։ Ընդհանուր առմամբ, 52 վարակվածներից առնվազն 31-ը, այդ թվում՝ դպրոցահասակ երեխան, Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներն են կամ նրանց հետ սերտ շփում ունեցած մարդիկ։ Նրանք արդեն հինգ օր է՝ մեկուսացված են։ Դեպքերի մի մասն էլ կապված է երեկ Երևանի արտադրամասերից մեկում հայտնաբերված դեպքերի հետ։

Կան նաև նոր դեպքեր․ Թորոսյանի փոխանցմամբ, նրանց համաճարակաբանական հետաքննությունը ընթացքի մեջ է, վարակի աղբյուրը և վարակակիրների սփման շրջանակը այժմ պարզվում է։

52 պացիենտներից 2-ը թոքաբորբ ունեն, որոշները ջերմում են, մեծ մասը գանգատներ առհասարակ չունի։

Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Կառավարությունն այսօր որոշեց Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն հայտարարել։

Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների և սահմանափակումների մասին ավելի մանրամասն՝ այստեղկանխարգելիչ այլ միջոցառումների մասին՝ այստեղ։