Home / Առողջապահություն / Մեկ օրում՝ 351 նոր դեպք․ սահմանափակումները հանվուն են, վարակը՝ տարածվում

Մեկ օրում՝ 351 նոր դեպք․ սահմանափակումները հանվուն են, վարակը՝ տարածվում

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի՝ մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ։ Մայիսի 17-ին դեպքերի դեպքերի թիվն աճել է 351-ով՝ հասնելով 4 հազար 823-ի, արձանագրվել է հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք, բուժվածների թիվն ավելացել է 94-ով, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Նախորդ օրը՝ մայիսի 16-ին, գրանցվել էր կորոնավիրուսից մահվան 5 դեպք, կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել էր «այլ հիվանդության պատճառով»*:

Հանրագումարով՝ Հայաստանում մինչ օրս գրանցվել է վարակի 4823 դեպք, որոնցից  2019-ը՝ արդեն ապաքինված։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել 61 քաղաքացի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Հիվանդանոցներում և հյուրատներում փաստացի բուժում ստացողները 2 718-ն են։ Վերջին տվյալների համաձայն, նրանցից 690-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել․ 32-ը՝ ծայրահեղ ծանր, 65-ը՝ ծանր վիճակում են։

Հիշեցնենք, որ նախօրեին Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչների, նաև՝ անձնակազմից մի քանիսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել։ Ծերանոցի բնակիչներն ու վարակված անձնակազմը հոսպիտալիզացվել էին։

Հիշեցնենք նաև, որ այսօրվանից հանվում են տեղաշարժի և տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները, որոշակի պայմաններով վերագործարկվում է հանրային տրանսպորտը։