Սիբիրում գտնվող Վերխոյանսկ փոքր քաղաքը Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ կետերից և երկրագնդի ամենասառը բնակելի տեղերից է։ Ցրտի տեսանկյունից կարող է համեմատվել Օյմյակոն գյուղակի կամ գրենլանդական Նորթայսի հետ։ 1892 թվականին Վերխոյանսկում ջերմաստիճանը հասել էր -67,7°C։ Իսկ անցյալ շաբաթ այս տարածքի համար ռեկորդային 38°C է գրանցվել։
«Ամեն տարի ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվում, բայց Արկտիկան բոլորից արագ է տաքանում։ Մոտական ժամանակներում, ամենայն հավանականությամբ, նման դեպքեր էլի կլինեն», – նշում է Բրիսթոլի համալսարանի դոցենտ դոկտոր Դեն Միտչելը։
Մասնագետները նշում են, որ Հավերժական սառույցի հալվելու պարագայում ածխածնի երկօքսիդի հսկայան արտանետումներ կսկսվեն։ Նախնական հաշվարկների համաձայն կանադական և ռուսական տայգաներում մինչև 1.5 տրիլիոն տոննա ածխաթթու գազ կա․ դա 40 անգամ գերազանցում է այդ գազի տարեկան արտանետումների ցուցանիշը։
Սիբիրում և Ալյասկայում նկատվող այսպիսի անոմալ շոգը հատկապես անհանգստացնող է այն շրջաններում, որոնցում անցյալ տարի մասշտաբային հրդեհներ էին։ «Կոպերնիկոս» ծառայության փոխանցմամբ, այնտեղ կարող են թաքնված ստորգետնյա օջախներ պահպանված լինել՝ «զոմբի հրդեհներ», որոնք ամեն վայրկյան կարող են մակերևույթ բարձրանալ։
Epress.am Լուրեր Հայաստանից