Home / Մարզեր / Բրիտանիան անձնագիր է առաջարկում 3 մլն հոնկոնգցիների

Բրիտանիան անձնագիր է առաջարկում 3 մլն հոնկոնգցիների

Մեծ Բրիտանիան կարող է քաղաքացիություն տրամադրել Հոնկոնգի երեք միլիոն քաղաքացիների։ 

Չինաստանը շարունակում է սպառնալ Հոնկոնգի բնակիչների ազատությանը, ինչը վրդովմունք է առաջացնում արևմուտքում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հայտարարել է 2021 թվականի սկզբից մեկնարկող նոր ծրագրի մասին, որով քաղաքացիություն կտրամադրվի Հոնկոնգից ժամանած ներգաղթյալներին։ Ի պատասխան, Պեկինը հայտարարել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի նման խոշոր արտագաղթը կանգնեցնելու համար։

Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելն ընդգծում է, որ հոնկոնգցիներին քաղաքականություն տրամադրելու նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են Պեկինի կողմից Ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո։

Միացյալն նահանգները, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ արդեն դիրքորոշում են հայտնել այս հարցի վերաբերյալ, ընդունելով, որ նոր օրենքը հակասում է 1984 թվականի Հոնկոնգի հանձնման Չին֊բրիտանական միացյալ դեկլարացիային և կոպտորեն միջամտում է Հոնկոնգի ինքնիշխանությանը։

Չինական նոր օրենսդրության համաձայն․

— Չինաստանի Ժողովրդական հանրապետության օրենքները գերակա են Հոնկոնգի օրենքներին։

— Հոնկոնգում պաշտոնապես աշխատանքի են անցում չինական հատուկ ծառայությունները։

— Ձերբակալված հոնկոնգցիներին կարելի է արտահանձնել մայրցամաքային Չինաստան։

— Ինչպես և Չինաստանում, Հոնկոնգում արգելվում է առտասահմանյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ սկսած իրավապաշտպանականներից, ավարտած բարեգործականներով։

Դեռևս մայիսին Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հատուկ բրիտանական անձնագրով (British National (Overseas)) հոնկոնգցիները ՉԺՀ նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես չինական անձնագրերովները, և օրենքը բոլորին հավասարապես է վերաբերվում։ ԱԳՆ֊ն նշել էր, որ եթե պաշտոնական Լոնդոնը փորձի հատուկ վերաբերմունք պահանջել այդպիսի անձնագրերով քաղաքացիների համար, ապա դա իրենց կողմից կորակվի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Այժմ այդպիսի հատուկ անձնագիր ունի Հոնկոնգի 360 հազար բնակիչ, ևս 2 մլն 600 հազար մարդ իրավունք ունի այդպիսի անձնագիր ստանալ ազգականների միջոցով։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ վիզային հատուկ նախագիծ է թողարկում այդ բոլոր մարդկանց համար, ներառյալ այն հոնկոնգցիները, ովքեր ծնվել են 1997 թվականից հետո և ում ծնողներից գոնե մեկը հատուկ բրիտանական անձնագիր ունի։ 

Նախկինում այդպիսի անձնագրերով մարդկանց հնարավորություն էր տրվում առանց վիզայի Բրիտանիայում մնալ 6 ամիս ժամկետով։ Նոր վիզային նախագծով, հոնկոնգցիները գնարավորություն կունենան երկու անգամ 30-ական շաբաթով կամ մեկ անգամ 5 տարով ապրել Միացյալ Թագավորությունում։ Մեկ տարի ապրելուց հետո կարող են դիմել բրիտանական քաղաքացիություն ստանալու համար։

Հուլիսի 23-ին Չինաստանի ժողովռդական հանրապետության Արտգործնախարար Վան Վենբինը հայտարարել է, որ շուտով Պեկինը կդադարի բրիտանական հատուկ անձնագրերը դիտարկել որպես երկրից հեռանալու համար բավարար փաստաթուղթ։