Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ՝ չնայած այդ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին և դրանց մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունը։
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,
Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:
Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն», – ասված է զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իշխանության եկած Փաշինյանի ուղերձում։
Լուկաշենկոյին արդեն իսկ շնորհավորել են, մասնավորապես, Չինաստանի ժողովրդական Հանրապետության, Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք էր հայտնել, որ Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետներն ու բռնապետական արժեհամակարգը կրողները։