Հատված լրագրող Վադիմ Դուբնովի՝ «Կանգ-ազդանշան հաղթահերոսի համար» (Стоп-сигнал для триумфатора) հոդվածից
***
…21-րդ դարում տարածքների համար պատերազմը բարոյական տեսանկյունից Վայրի Արևմուտքի բարքերի տպավորություն է թողնում՝ մինչև Կանադական ձիավոր ոստիկանության գալուստը, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից՝ հաստոցները ջարդելու լուդիտական սովորություն։ Բայց [ղարաբաղյան պատերազմի] անաքրոնիկ իրականությունում միայն հարձակվողները չէ, որ ապրում են։ Նրանք, ովքեր խաղաղորեն հրաժարվում են բանակցություններից, միանգամայն նույն կերպ ստորագրում են պատրաստակամության տակ՝ հանուն տարածքների (ընդ որում՝ նրանց պարագայում լրիվ անպիտան) փամփուշտների տակ ուղարկել իրենց և ռմբակոծել ուրիշների երեխաներին։ Բաքուն և Երևանը նույն լեզվով էին խոսում․ առաջինները նորմալ էին համարում խփել Հայկական ատոմակայանին, մյուսները՝ Մինգեչաուրի ջրամբարին։
Ավտորիտարիզմը՝ հունցված ազգային տրավմայով, ավելի ուժեղ դուրս եկավ, քան ազգայնականությունը՝ հունցված անպատասխանատվությամբ․ սա է պատերազմի ամենավշտալի արդյունքը։
Հայկական հեղափոխության երկուսուկես տարին անվերջանալի կոչ էր՝ ուղղված հրապարակին, որ ժողովուրդ էր հռչակվել։ Եվ եթե ժողովուրդն է իշխանության աղբյուրը, ապա դրա սխալների և ձախողումների պատասխանատվությունը ևս ժողովուրդն է կրում․ սա է ուղիղ ժողովրդավարության հմայքը, որով հայ հեղափոխականները ստիպեցին զմայլվել ողջ աշխարհին։
Այս իրավիճակում ավանդական ազգայնականության խաղադրույքն անսխալ էր։ Այն ամբողջությամբ համապատասխանում էր զրոյական պատասխանատվության բանաձևին, քանի որ որևէ այլ գաղափար (բացառությամբ, գուցե, դասակարգայինը կամ կրոնականը) ի զորու չէ նման արդյունավետությամբ փոխարինել քաղաքական գործընթացին ու հանրային բանավեճին։
Ամեն ինչ փուչ է՝ ձախ թե աջ, Արևմուտք թե Արևելք, պրոգրես թե հակազդեցություն, եթե դրանք չդիտարկենք ազգի համար վնասակարության կամ օգտակարության համատեքստում, և միայն ա՛յդ տեսանկյունից են դրանք հետաքրքիր, ակտուալ և պահանջված։ Առանց ազգի դրանք առոչինչ են։ Վերացարկում։ Ազգն անվիճելի առաջնային արժեք է, այն չի կարող սխալվել, նա է դատավորն ու գլխավոր չափանիշը, և մտքի տիրակալները՝ կրկնելով հազարամյա հողերի կամ ազգի մասին, որ վեր է ամեն ինչից, չեն վախենում ասոցիացիաներից ու ճչան հանգերից։ Եվ «եթե Ուկրաինան լավ է Էրդողանի հետ, դե, ուրեմն թող Ղրիմն էլ ռուսական լինի, Դոնբասն էլ․․․»։ Ու հարյուր, հարյուր լայքեր։
Հեղափոխական իշխանությունը լրջով ապավինել էր այն անապակ ազգայնականությանը, որ նախկինում մի քիչ անեկտոդի տպավորություն էր թողնում, և որի վրա մեկ-մեկ ծիծաղում էին նաև իրենք՝ հայերը։ Չլիներ պատերազմը՝ գուցեև հաջողեր։ Բայց երբ ծիծաղելիից ողբերգական ճանապարհը ցավալիորեն աննկատ անցավ, պարզվեց, որ մի ամբողջ երկրի օրակարգում չկա և վաղուց չի եղել որևէ այլ՝ ավելի հիշվող բան․ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ժամանակին ստանձնել էր պատասխանատվությունը, այդ թվում՝ առասպելը ցրելու, ուղղակի վտարեցին։
Պատասխանատվությունը առանցքային բառ է, և Փաշինյանն ուրիշ ճանապարհ ընտրեց, ինչը և խոստովանեց, երբ արդեն ճակատագրականորեն ուշ էր․ ես միշտ էլ գիտեի ճշմարտությունը, ես գիտեի, որ մենք պարտվելու ենք, եթե չզիջենք, բայց ես չէի կարող ձեզ այդ մասին ասել, քանի որ դուք դա չէիք ընդունի։ Նա իսկապես, ինչպես շատերն են ընդունում, վատ լրագրող չէր, եթե նման ճշտությամբ ձևակերպեց իշխանության մոդելը՝ անփառունակ պարտված բոլորին։
***
․․․Ադրբեջանական մոդելը մեր լայնությունների համար շատ ավելի ավանդական է թվում։ Ավտորիտարիզմին անպայման իր ազգայնականությունն է պետք, բայց հայկականի ֆոնին՝ անապակ և դասական, ինչպես հին աշխարհի պատմությունը, ադրբեջանական տարբերակն ավելի շուտ դիտվում է որպես փորձ՝ ապացուցելու իր գոյության իրավունքը։ …
Եթե Հայաստանում ազգայնականությունն իշխանությունների համար միջոց էր՝ խուսափելու պատասխանատվությունից, դնելու այն Ազգի ուսերին, ավտորիտարիզմի համար պատասխանատվությունն անթոթափելի բեռ է համիշխանության վրա․ ազգայնականությունն այն ամրապնդելու միջոց է։ Ավտորիտարիզմը մեթոդիկ է, ավտորիտար ազգայնականության բանաձևը ոչ թե «Ազգ՝ վեր ամենից»-ն է, այլ ընտրությունը Ազգի և ազատության միջև։ Պատերազմը ցույց տվեց, որ ընտրույթունն այդ չափազանց պարզ է։ Նախագահն, ով ասել էր՝ մենք լուծելու շատ խնդիրներ ունենք, բայց կարևորը Ղարաբաղն է, լսելի դարձավ։ Առաջադեմ լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմադիր քաղաքական գործիչները կանգնեցին իշխանությունների կողքին՝ մոռանալով հակասություններն ու կոպտելով Եվրոպային առհասարակ և Ֆրանսիային՝ մասնավորապես, չմոռանալով հիշեցնել, որ Հայաստանը տառապում է նրանից, որ ղեկավարվում է Սորոսի գործակալների կողմից։ Եվ եթե հաղթանակը ավտորիտար իշխանության շնոհիվ է, դե ինչ՝ Աստված նրան երկար կյանք պարգևի, և ամոթ նրանց, ովքեր դեմ են, որ հազարավոր մարդիկ զոհվեն հանուն հարազատ և սրբազան Քիմեռի։
Վադիմ Դուբնով
Հոդվածն ամբողջությամբ՝ ekhokavkaza.com (ռուսերեն բնագրով)