Ինդոնեզիայում թռիչք կատարելուց քիչ անց անհետացել է ուղևորափոխադրող ինքնաթիռը ընկնելով ջուրը։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։ Ինքնաթիռում գտնվել է 62 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
Օդանավը, որ Ինդոնեզիայի մայրաքաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ կղզի, ընկել է Լաքի կղզու մոտ։
Տեղացի ձկնորսները հայտնել են, որ տեսել էն ինքնաթիռի խորտակումը, ինչպես նաև գտել ինքնաթիռի որոշ բեկորներ:
Boeing 737-500 ինքնաթիռը անհետացել է երկրի մայրաքաղաք Ջակարտայի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց, ըստ FlghtRadar24-ի տվյալների, կորցնելով մոտ 3000 մետր բարձրություն։
Այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։