Home / Ազգային ժողով / «Թաղեմ թավիշի բոյը»․ լուսանկարներ հանրահավաքից

«Թաղեմ թավիշի բոյը»․ լուսանկարներ հանրահավաքից

Ժամը 18։30 Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքը։

4

3

Դիմացի շարքերից թվում էր, որ հրապարակը լիքն է։

9

Փաշինյանի ելույթը սկսվեց 18։50-ի սահմաններում։

12

13

Փաշինյան․ — Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք: Բայց ես ուզում եմ, որ մենք այսօր այս հրապարակում` գարնան առաջին օրը, իրար լիցքավորենք էներգիայով, դուխով, հաղթանակով, լավատեսությամբ:

5

8

6

Փաշինյան․ — Ես ուզում եմ ձեզնից բոլորից՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար:

16

15

10

ցուցարար․ – Աղքատները իջնում են Հրապարակ, հարուստները` Բաղրամյան։

11

2

Փաշինյան․ — Մենք ասում ենք, որ գործել ենք բազմաթիվ սխալներ։ Բայց սա չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել։ Այդ կարևոր նվաճումներից մեկը ժողովրդի իշխանությունն է։ Ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը։ Եվ այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պետք է լուծվեն ո՛չ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը՝ դրա վերհաստատմամբ։ Իշխանություն ձևավորելու՝ ժողովրդի իրավունքը չպե՛տք է վտանգվի։

18

26

27

Դռոնը վերևով անցնում է։ Տատիները ձեռով են անում։
— Պտի ձեռով անես, որ հաշվի։ Ա՛յ տենց։ Հաշվե՛ք մեզ․․․ ոչխարների պես։

20

21

Փաշինյան․ — 2008 թ․ մարտի 1-ին այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ և քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին։ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք կանգնած են դատարանի առաջ։ Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է։ ․․․Եվ դա հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում։

Սա է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի։ ․․․Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանական թիմը ակնհայտորեն ժամանակ է ձգում։ Ինչո՞ւ։ Որովհետև ոմանք հույս ունեն, որ ինչպես նախկինում են բռնազավթել ժողովրդի իշխանությունը, այնպես էլ հիմա կբռնազավթեն։ Այդ նո՛ւյն մարդիկ այսօր էլ փորձում են բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։

19

22

23

Նիկոլ․ — Նրանք հույս ունեն, որ ինչպես նախկինում են բռնազավթել ժողովրդի իշխանությունը, այնպես էլ հիմա կբռնազավթեն։
Ցուցարար․ — Առռռըհա։

24

25

Ցուցարար․ — Սաշիկը մենակ մի բան 50/50 չարավ․ իրա փողերը՝ մեր հետ։

31

28

Ցուցարար․ – Քոչարյանը երևի մի ճոխ, հարմար տեղ նստած՝ նայում ա, թե ոնց ա Նիկոլն ասում, որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Է հետո՞։

29

33

Փաշինյան․ – Գլխավոր շտաբի հայտարարությունն այդ թվում 2008 թվականին իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահո՛ւմ է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այդ թվում՝ Սերժ Սարգսյանն է՝ ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։

32

30

Ցուցարար․ — Օնիկին ռազմական դատարան!
Կողքի ցուցարարը․ — Տ
ո էդ էլ ա քիչ!

34

Փաշինյան․ — ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման՝ ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման ԳՇ պետ ուղղակի չի կարող ունենալ։

35

36

37

ցուցարար․ – Թաղեմ թավիշի բոյը։

38

Փաշինյան․ — Հանրապետության նախագահն իմ միջնորդագիրն առարկություններով վերադարձրել է, և մենք առարկություններին պատասխանել ենք և միջնորդությունը հետ ենք ուղարկել Նախագահի աշխատակազմ: Հիմա Հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում: ․․․Ասեմ, որ Հանրապետության նախագահը վատառողջ է, ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ և բոլորիս անունից առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:

39

Փաշինյան․ — Նախագահը վատառողջ է․․․
Ցուցարար․ — Անիծվել ա երևի։

40

41

ցուցարար․ – Ինքն իրա հորինած թավիշի ձեռը կրակն ա ընկել։

43

42

Փաշինյան․ — Հիմա մյուս քայլերի մասին։
ցուցարար․ — Նախագահի հրաժարակա՛ն։

45

Փաշինյան․ Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը․ եթե խորհրդարանական ուժերը ընդունեն մեր կողմից դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված՝ արտահերթ ընտրությունների առաջարկը,  մենք այն կիրագործենք։ Մենք կհամաձայնվենք և կանենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

46

47

Փաշինյան․ — Իրենք ասում են, թե ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը․․․
Ցուցարար․ — Ղալլաթ են անում։

50

49

51

Փաշինյան․ — Առաջարկում եմ հավաքն ավարտել երթով։
Տատիկ․ — Գնացինք բա։

52

53

54

Թռուցիկների վրա գրված է՝ «հողատու»։
Ցուցարար․ — Լավ ա արել՝ տվել ա։

55

Վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»
Տատիկ․ — Ցմա՛հ վարչապետ։

56

57

Վանկարկում՝ «Առա՜նց դաշնա՜կ Հա-յաս-տան»

58

Ոստիկաններին`«շնորհակալություն ծառայության համար»:
Ոստիկանները`«ձեզ շնորհակալություն»:

63

Մյասնիկյանի արձանի հետնամասում
Հրամանատարը՝ ոստիկաններին․ — Չորրորդ գումարտա՛կ, հրամա՛ն․ նստե՛ք, հանգստացե՛ք։

59

60

61

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի