Իլհամ Ալիևի հրամանագրով այսօր Ադրբեջանում 625 հոգի համաներվել է, որից 38-ը՝ քաղբանտարկյալ, հայտնել է Meydan TV-ն։
Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի պնդմամբ՝ նրանցից 25-ը ազատազրկվել էին 2015 թվականին Նարդարան գյուղում տեղի ունեցած միջադեպի, մեկ մարդ էլ՝ 2018 թվականի Գյանջայի ցույցերի գործով։
Ազատ են արձակվել նաև ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության չորս անդամներ, ինչպես նաև «Իսլամական» կուսակցության մեկ անդամ։ Վերջինս ազատազրկվել էր դպրոցներում հիջաբ կրելու ագելքի դեմ բողոքի ցույց անելու համար։
Ընդհանուր առմամբ՝ համաներված 625 մարդուց ազատ է արձակվել 475֊ը։