Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զինծառայողի աճյուն, նշելով, որ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր առմամբ 1543 աճյուն։